Վերջին դաս՝ Լեռնուտում․ դպրոցն ունի ընդամենը մեկ շրջանավարտ․ ՏԵՍԱՆՅՈւԹ, ԼՈւՍԱՆԿԱՐՆԵՐ

Լուրեր

06.08.2026 | 12:45
Թուրքիայի ԱԽ-ն Էրդողանի գլխավորությամբ կքննարկի Հարավային Կովկասում իրավիճակը
06.08.2026 | 12:40
«Ուժեղ Հայաստանը» ԱԺ-ից ստացած պարգևավճարներն ուղղելու է բարեգործության. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:35
Բայրամովը պաշտոնական այցով Ուկրաինայում է․ նրան դիմավորել է Սիբիհան
06.08.2026 | 12:33
Ռոման Բերեզովսկին հավատում է «Արարատ-Արմենիայի» պատմական հաջողությանը Չեմպիոնների լիգայում
06.08.2026 | 12:30
Ի՞նչ տարբերություն, թե երբ կհրապարակվի Սահմանադրության տեքստը․ Սրբուհի Գալյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Դո՞ւք եք ֆինանսավորել «Արևմտյան Ադրբեջան»-ի լուրերի թողարկման հոլովակը. Կարապետյանը չպատասխանեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:25
Ինչ է բռնագանձվելու Սերժ Սարգսյանց և նրան փոխկապակցված անձանցից. Վարդապետյանը ներկայացրեց վճիռները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 12:19
Ում հետ է Նիկոլ Փաշինյանը մեկնել Ղրղզստան
06.08.2026 | 12:15
Օվերչուկը հայտարարել է Ռուսաստանի և Հայաստանի միջև ապրանքաշրջանառության «դրամատիկ կերպով» նվազման մասին
06.08.2026 | 12:10
Նիկոլ Փաշինյանը ԵՏՄ նիստին է մեկնել // Երեք նախարարության անուն կփոխվի․ ԼՈՒՐԵՐ
06.08.2026 | 12:04
Բաքվի վերաքննիչ դատարանում ընթանում է հայ գերիների շինծու գործերով վճիռների դեմ բողոքների քննությունը
06.08.2026 | 12:01
Խնդիր ենք դրել 2 մլրդ դոլարի ապօրինի գույք վերադարձնել պետությանը 2026-2031-ի ընթացքում. Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:54
Ուկրաինային ՌԴ գիշերային հարվածների հետևանքով զոհեր և վիրավորներ կան
06.08.2026 | 11:47
«Մուլտի գրուպ» կոնցեռնի տնօրեն Արթուր Դալլաքյանը 2 ամսով կալանավորվեց
06.08.2026 | 11:43
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Այսօր Շիրակի մարզի Ախուրյանի տարածաշրջանի Լեռնուտ գյուղի դպրոցում տեղի ունեցավ վերջին դասը։ Այս դպրոցի ավագ դասարանն ունի ընդամենը մեկ շրջանավարտ՝ Աբրահամ Փիլոյանը։

Տնակներում տեղակայված դպրոցն ունի 14 աշակերտ, ծնողներից շատերը գերադասում են իրենց երեխաներին ուղարկել Գյումրիի դպրոցներ։ Դպրոցի տնօրենը Արմեն Կոստանյան սա մեկնաբանում է թե՛ գյուղի անբարեկարգ ճանապարհով, թե՛ դպրոցի շենքային պայմաններով։

«Շատ ծնողներ գերադասում են երեխաներին տանել քաղաքի դպրոցներ, որովհետև այնտեղ երեխայի գլխին անձրև չի կաթում, մնում են հարազատների տանը, գնալ-գալու, ճանապարհ հարթելու խնդիրն այդքան բարդ չի լինի, ինչքան ձմռանը։ Մանավանդ՝ գյուղի վերևի հատվածից դեպի դպրոց գալը շատ դժվար է, ճանապարհները փակ են, դպրոցի կտուրը կաթում է»,-ասում է տնօրենը։
Ըստ նրա՝ չի բացառվում, որ համայնքի նախկին մշակույթի ակումբի շենքից մի հատված տրամադրվի իրենց միջնակարգ դպրոցին։

Վերջին զանգին մասնակցում էր Շիրակի մարզպետ Նազելի Բաղդասարյանը, որն իր ելույթում նշեց, որ անկախ ճանապարհներից, դպրոցի շենքային պայմաններից կա նույն հուզմունքը, սրտի թրթիռն ու հոգատար վերաբերմունքը։

«Սովորական երևույթ է եղել, երբ տարբեր պաշտոնյաների տարել են և ցուցադրել մարզի լավագույն դպրոցները՝ որպես էտալոնյաին։ Ես շատ շնորհակալ եմ պարոն Կարապետյանին (խոսքը մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետի մասին է), որ մենք աշխատանքային մոդել ենք փոխել․ գալիս ենք այնտեղ, որտեղ խնդիր կա։

Գալիս ենք խնդիրը տեսնելու և մեր հնարավորությունների շրջանակում խնդրին լուծում տալու համար, մեր երեխաներն արժանի են լավագույնին։ Ես կասկած չունեմ անգամ, որ շենքային պայմաննները, դպրոցի խորդուբորդ ճանապարհը բովանդակության վրա ազդեցություն ունի, ավելի լավ կլիներ, որ դասարաններն ընդարձակ լինեին, շենքային պայմաններն ավելի բարվոք լինեին, այդ ուղղությամբ բոլորս անելիքներ ունենք։

Այսօր դպրոցի ավագ դասարանը մեկ շրջանավարտ ունի, բայց ես վստահ եմ, որ ի դեմս փայլուն պատանու՝ մենք տեսնում ենք մեր երկրի վաղվա ապագան», -ասաց մարզպետը։

Շիրակի մարզպետարանի կրթության, մշակույթի և սպորտի վարչության պետ Հրայր Կարապետյանը մեզ հետ զրույցում տեղեկացրեց, որ Շիրակի մարզի ավագ դպրոցն ավարտում է 1689, հիմնական դպրոցները՝ 2890 աշակերտ։
Մարզը ունի 15 դպրոց, որտեղ կա ընդամենը մեկ կամ երկու շրջանավարտ։ Այդ դպրոցները հիմնականում Ամասիայի և Աշոցքի գյուղական համայնքներում են։

Արմիկ Մովսիսյան