Գոշավանքի մոտ վնասվածք ստացած քաղաքացին հոսպիտալացվել է
Հունիսի 5-ին` ժամը 16։11-ին, Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գոշավանք վանական համալիրի մոտակայքում քաղաքացին ընկել և վնասել է ոտքը. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:
Ինչպես տեղեկացրին ՀՀ ԱԻՆ-ից, դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։
Փրկարարները Ե․ Պ․-ին (ծնված 1998 թ.) ցուցաբերել են համապատասխան օգնություն, մոտ 2 կմ պատգարակով իջեցրել և մոտեցրել շտապօգնության ավտոմեքենային. վերջինս հոսպիտալացվել է Դիլիջան քաղաքի ԲԿ: