«Հերացի» հիվանդանոց տեղափոխված քաղաքացիների թիվը հասել է 20-ի․ ԵՊԲՀ խոսնակ
Ժամը 22:00 ի դրությամբ 20 քաղաքացի է գտնվում «Հերացի» համալսարանական հիվանդանոցում: Այս մասին տեղեկացնում է ԵՊԲՀ խոսնակ Շուշան Դանիելյանը։
«Ներկա պահին բոլորը գտնվում են հետազոտման փուլում»,- նշել է նա ֆեյսբուքյան էջում կատարած գրառման մեջ:
Ավելի վաղ Շուշան Դանիելյանը տեղեկացրել էր, որ Ժամը 21:20-ի դրությամբ «Հերացի» համալսարանական հիվանդանոց է շտապօգնության մեքենայով տեղափոխվել 10 տուժած՝ յոթը ոստիկանության ծառայողներ են, երեքը քաղաքացիական անձիք են:
Հիշեցնենք, որ այսօր Կառավարական ամառանոցի մոտ ըդդիմության քայլերթի ժամանակ իրավիճակը լարվեց։ Բախումներ տեղի ունեցան, ոստիկանները հատուկ միջոցներ կիրառեցին։