Բրյուսելում տեղի է ունենալու հայ և ադրբեջանցի երիտասարդների հանդիպում

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Ադրբեջանցի տասը երիտասարդներ հունիսի 6-10-ը կայցելեն Ստրասբուրգ, որտեղ կհանդիպեն Ֆրանսիայից, Գերմանիայից և Հայաստանից երիտասարդների հետ, գրում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հանդիպումը տեղի է ունենալու OFAJ կազմակերպության «Համագործակցության նոր ոլորտներ Եվրամիության Արևելյան գործընկերության շրջանակում» ծրագրի շրջանակում։

Այսօր տեղի ունեցած միջոցառմանը Ադրբեջանում Ֆրանսիայի դեսպան Զաքարի Գրոսը հայտնել է, որ OFAJ-ը ցանկանում է նպաստել հայերի և ադրբեջանցիների հաշտեցման գործընթացին Ֆրանսիայի, Գերմանիայի և ԵՄ-ի կողմից աջակցվող բանակցությունների համատեքստում:

«Այս նախաձեռնությունը քննարկվել և համաձայնեցվել է առաջնորդների կողմից անցյալ տարվա վերջին Բյուսելում կայացած հանդիպման ժամանակ։ Գերմանիայի և Ֆրանսիայի համատեղ նախաձեռնությունն իրականացվում է Արևելյան գործընկերության շրջանակում»,- ասել է Գրոսը։

Նրա կարծիքով՝ հաշտեցումը, որը ձեռք է բերվել Գերմանիայի և Ֆրանսիայի միջև Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո, հնարավոր է նաև Հայաստանի ու Ադրբեջանի միջև։

«Նման հանդիպում Ստրասբուրգում առաջին անգամ է տեղի ունենալու։ Մենք շատ ուրախ ենք, որ երիտասարդ սերունդը աջակցություն է հայտնում տարածաշրջանում խաղաղությանը։ Ժամանակն է խաղաղություն կառուցելու։ Գիտեմ, որ հեշտ չէ, սակայն շատ կարևոր է»,- ասել է դեսպանը։

Գերմանիայի դեսպան Վոլֆգանգ Մանիգն էլ նշել է Ֆրանսիայի և Գերմանիայի ԱԳ նախարարությունների կողմից այս գործընթացին ցուցաբերվող աջակցությունը։

«Գերմանիայի և Ֆրանսիայի միջև հակամարտությունները շարունակվել են հարյուրավոր տարիներ, բայց նրանք խաղաղության են հասել իրենց տարածաշրջանում։ Երևանում մեր գործընկերները հանդիպում են հայ երիտասարդների հետ, որոնց հետ դուք շփվելու եք»,- դիմելով ծրագրի մասնակիցներին՝ ասել է  դեսպանը։

Էմմա Չոբանյան