ՊՎԾ-ն ուսումնասիրում է նաև Հայկ Մարությանի կառավարման շրջանը. Երևանի քաղաքապետ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
03.06.2022 | 16:10ՊՎԾ-ն ուսումնասիրում է նաև Հայկ Մարությանի պաշտոնավարման շրջանը. այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ ճեպազրույցում հայտնեց Երևանի քաղաքապետ Հրաչյա Սարգսյանը։
«Մենք ունենք պատվիրակված լիազորություններ, ունենք մեր սեփական եկամուտները, որոնց շրջանակներում տարբեր ծրագրեր ենք իրականացրել. այդ գործընթացներն են վերանայվում և ուսունասիրվում, թե օրենքին ու կառավարության որոշումներին ինչքանով են համապատասխանում այդ ծրագրերը և ինչ խնդիրներ կան: Ուսումնասիրությունը սկսվել է հունվարին, այն դեռ շարունակվում է, բայց ավարտին մոտ է, մի քանի շաբաթից կավարտվի: Այս պահի դրությամբ ես միջանկյալ հաշվետվությանը դեռ չեմ տիրապետում»,- նշեց քաղաքապետը:
Մանրամասները՝ տեսանյութում: