Ծանրամարտի ԵԱ. Պոկում վարժությունում Անդրանիկ Կարապետյանը նվաճել է փոքր արծաթե, իսկ Տաթև Հակոբյանը՝ փոքր բրոնզե մեդալ

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ալբանիայում շարունակվում է Եվրոպայի ծանրամարտի առաջնությունը, որին մասնակցում են նաև Հայաստանի ներկայացուցիչները. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Երեկ՝ հունիսի 2-ին, Հայաստանի տղամարդկանց հավաքականի կազմում մրցահարթակ են դուրս եկել 89 կգ քաշայիններ Անդրանիկ Կարապետյանը և Վարդան Մանուկյանը: Կարապետյանը երկամարտի 365 կգ (174+191) արդյունքով զբաղեցրել է 5-րդ հորիզոնականը: Պոկում վարժությունում նա երկու մոտեցմամբ գլխավերևում պահել է 174 կգ ծանրաձողն ու փոքր արծաթե մեդալ նվաճել: Հրում վարժությունում Կարապետյանը ձախ ծնկի վնասվածք է ստացել, ինչի արդյունքում հաջող է կատարել միայն առաջին մոտեցումը՝ 191 կգ:

Հայաստանի մյուս ներկայացուցիչ Վարդան Մանուկյանը, որն առաջին անգամ էր մասնակցում Եվրոպայի առաջնությանը, պոկում վարժությունում հաջողությամբ կատարել է միայն առաջին մոտեցումը՝ գլխավերևում ֆիքսելով 160 կգ կշռող ծանրաձողը: Երկրորդ և երրորդ մոտեցմամբ նա ձախողել է 165 կգ-ի բարձրացումը: Հրում վարժությունում Մանուկյանը զրո է ստացել՝ երեք մոտեցմամբ էլ չկարողանալով բարձրացնել 200 կգ ծանրաձողը, և լքել է պայքարը:

89 կգ քաշային կարգում Եվրոպայի չեմպիոնի տիտղոսը նվաճել է Իտալիան ներկայացնող Անտոնիո Պիացոլան երկամարտի 392 կգ արդյունքով (175+217): Նա 217 կգ արդյունքով աշխարհի ռեկորդ է սահմանել հրում վարժությունում:

Հայաստանի կանանց հավաքականի կազմում էլ երեկ մրցահարթակ դուրս եկած Տաթև Հակոբյանը (76 կգ) պոկում վարժությունում փոքր բրոնզե մեդալ է նվաճել՝ գլխավերևում պահելով 104 կգ ծանրաձողը, սակայն հրում վարժությունը ձախողել է և երկամարտում անմասն է մնացել մեդալից:

Այս քաշային կարգում չեմպիոնի կոչումը նվաճել է Ֆրանսիայի ներկայացուցիչ Մարի Ժոզեֆ Ֆեգուեն՝ երկամարտի 245 (110+135) կգ արդյունքով։

Այսօր՝ հունիսի 3-ին, մրցահարթակ դուրս կգան 96 կգ քաշային ծանրորդներ Դավիթ Հովհաննիսյանն ու Արա Աղանյանը: Նրանց մրցելույթները կմեկնարկեն Երևանի ժամանակով 22:00-ից»,- ասված է հաղորդագրությունում։