Տարեց տղամարդկանց ծեծելու համար մեղադրվող երիտասարդները կմնան կալանքի տակ

Լուրեր

07.10.2026 | 23:48
Արթուր Դանիելյանը կալանավորվեց
07.10.2026 | 23:19
Հայաստանը ՄԱԿ-ում ընդգծել է զարգացող երկրների համար միջազգային աջակցության և ֆինանսավորման կարևորությունը
07.10.2026 | 23:00
Երթևեկության կազմակերպման փոփոխություն՝ Հակոբ Պարոնյան փողոցում
07.10.2026 | 22:47
Ռուսաստանն այս տարի պատերազմի վրա կծախսի ռեկորդային՝ 200 միլիարդ դոլար․ Bloomberg
07.10.2026 | 22:33
Երևանի և 9 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
07.10.2026 | 22:19
Ադրբեջանական իշխանական ԶԼՄ-ն Թուրքիայի մասին կոշտ շեշտադրմամբ հրապարակում է արել՝ հարաբերությունների լարվածության ֆոնին
07.10.2026 | 22:05
Վրաստանի կրթության, գիտության և երիտասարդության նախարարի հետ քննարկվել են համագործակցության հեռանկարները
07.10.2026 | 21:52
Երթևեկության ժամանակավոր սահմանափակումներ՝ պայմանավորված «Էրեբունի-Երևան 2808» տոնակատարությամբ
07.10.2026 | 21:38
Ովքեր են ղեկավարում Սյունիքի համայնքները․ քաղաքական անցյալ, բիզնես կապեր և քրեական վարույթներ
07.10.2026 | 21:25
Հայաստանում երկաթգծերը վերականգնելու նախագծման մրցույթին ղազախական ու ուզբեկական ընկերություններ են մասնակցել, բայց չեն հաղթել
07.10.2026 | 21:10
Եվրախորհրդարանի բանաձևի նախագծում իմ առաջարկով ներառվել է հայ գերիների հարցը․ Մարինա Մեզյուր
07.10.2026 | 21:02
Կանանց Հայաստանի հավաքականը հաղթեց Հորդանանին
07.10.2026 | 20:54
Թուրքիան Սաուդյան Արաբիային տեխնիկական և պաշտպանական աջակցություն է ուղարկում՝ հութիների դեմ պայքարում օգնելու համար․ Reuters
07.10.2026 | 20:46
Ես էսօրվա ձեր պահվածքը ձեր քթից հանելու եմ, սադրիչների դերում եք․ Նիկոլ Փաշինյանը՝ ընդդիմադիրներին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
07.10.2026 | 20:38
Միկել Արտետան նոր պայմանագիր է կնքել «Արսենալի» հետ
Բոլորը

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Ռոման Սմբատյանն այսօր քննեց Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների կազմակերպած ավտոերթի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու մեղադրանքով կալանավորված հինգ երիտասարդների՝ Գոռ Մաթևոսյանի, Գոռ Սարգսյանի, Տարոն Մանուկյանի, Արսեն Մարտոյանի, Գևորգ Մուրադյանի խափանման միջոցը փոխելու փաստաբանների միջնորդությունը։

Փաստաբաններն այս գործով անցնող կալանավորվածներից յուրաքանչյուրին ներկայացրեցին առանձին-առանձին՝ միջնորդելով կալանքը փոխել երկրից չբացակայելու մասին ստորագրությամբ։
Երիտասարդներին անձնական երաշխավորություն ներկայացրեցին նաև ԱԺ պատգամավորներ Արծվիկ Մինասյանն ու Արամ Վարդևանյանը։

Ըստ պատգամավորների՝ երիտասարդները պատերազմի մասնակիցներ են, ոմանք նաև վիրավորում են ստացել, նրանցից մի քանիսը պարգևատրվել են Արցախի Հանրապետության նախագահի կողմից։
3 տուժողների շահերը պաշտպանում էր Արցախի Հանրապետության փաստաբանների պալատի անդամ Կարեն Բարսեղյանը։

Նա տուժողների անունից հայտարարեց, որ նրանք բողոք, պահանջ չունեն։ Տուժողներից մեկը ներկայացել էր դատարան, սակայն չմասնակցեց դատական նիստին։

«Ես գտնում եմ, որ ազատությունից զրկումը ծայրահեղ միջոց է ցանկացած գործի հետ կապված, և դատարանը դա հաշվի կառնի։ Ես այն կարծիքին են, եթե մեղադրյալները Արցախի պատերազմի մասնակիցներ են, ես՝ որպես այդ ճանապարհով անցած մարդ, գնահատում եմ նրանց մարտական ուղին»,-ասաց Կարեն Բարսեղյանը։

Դատարանը որոշումը հրապարակեց քիչ առաջ՝ անփոփոխ թողնելով նրանց խափանման միջոցը։

Արմիկ Մովսիսյան