Ընդդիմությունն «իգնորի» կենթարկվի, եթե նույն կերպ շարունակի. Արայիկ Հարությունյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 18:10
Աննա Հակոբյանը պնդում է՝ սպառնալիքներ է ստանում // ՌԴ ԱՀԾ-ն՝ Երևան-Բրյուսել տնտեսական կապերի մասին․ ԼՈՒՐԵՐ
28.07.2026 | 18:03
Արմեն Գրիգորյանը հրաժեշտի հանդիպում է ունեցել Ֆրանսիայի դեսպանի հետ
28.07.2026 | 17:58
Մ-17 ԱԱ. Ջանես Նազարյանը դուրս եկավ եզրափակիչ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:54
Մրգավաճառներին «հուշանվեր» քսանհազարանոցներով վճարած տղամարդը ձերբակալվել է
28.07.2026 | 17:49
Տիգրան Արզաքանցյանը տուգանվել է 600,000 դրամով. ԿԿՀ-ն փորձել է նրան ծանուցել անգամ WhatsApp-ով, բայց ապարդյուն
28.07.2026 | 17:46
IDBank-ի աջակցությամբ բացվեց Khachaturian Rooftop-ը
28.07.2026 | 17:43
Հայտնի է՝ որտեղ է անցկացվելու շախմատի աշխարհի չեմպիոնի կոչման համար մրցամարտը
28.07.2026 | 17:35
Ճապոնիայում երկրաշարժից հետո առևտրի կենտրոնում պայթյուն է տեղի ունեցել. շենքում մարդիկ են մնացել
28.07.2026 | 17:26
«Չելսին» 6:4 հաշվով հաղթել է Խաբի Ալոնսոյի նորամուտի խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 17:24
Վանաձորում 6-ամյա երեխայի մարմին է հայտնաբերվել․ քրեական վարույթ է հարուցվել
28.07.2026 | 17:19
ՀԷՑ-ի 100% բաժնետոմսերի նկատմամբ հանրային գերակա շահ ճանաչելու նախագիծը քննարկվել է
28.07.2026 | 17:08
Դատախազությունն ընթացք է տվել Աննա Հակոբյանի հրապարակմանը
28.07.2026 | 16:57
Սպասվում է առանց տեղումների եղանակ
28.07.2026 | 16:45
Թրամփը սիրում է հաղթողներին․ նրա կարծիքով՝ Զելենսկին ավելի ու ավելի է նմանվում նրանցից մեկին․ WSJ
28.07.2026 | 16:39
Հայտնի է՝ ով է գլխավորելու Իտալիայի հավաքականը
Բոլորը

«Իրողություններն ընդունում ենք ի գիտություն. ինչպես փակ, այնպես էլ բաց դռների հետևում քննարկվում են առօրյա հարցեր. կառավարությունը հրապարակային է իր գործողություններում »,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյան անդրադառնալով դիտարկմանը, որ ընդդիմությունը մեկ ամսից ավելի է՝ բողոքի ակցիաներ է կազմակերպում՝ պահանջելով վարչապետի հրաժարականը:

Անդրադռանալով դիտարկմանը, որ ընդդիմությունը հավաստիացումներ է ուզում լսել իշխանությունից, որ Արցախը երբեք չի լինելու Ադրբեջանի կազմում, Արայիկ Հարությունյանը պատասխանեց. «Եթե ընդդիմությունը գործընկերային է, ապա գործընկերային պատասխաններ կստանա: Եթե ընդդիմությունը պահանջներ է ներկայացնում և բարոյականության, քաղաքակրթության սահմաններից դուրս է գալիս, իհարկե, իշխանությունն իր բարձրությունից պետք է դրան պատասխանի, բայց, եթե շարունակում է նույն կերպ գործել, պարզապես մերժման, «իգնորի» կենթարկվի:

Նայեք, թե այդ ընդդիմությունն ինչպես էր իրեն պահում՝ ներխուժելով արտաքին գործերի նախարարության շենք և ինչպես էր իրեն պահում այն մարդկանց հետ, ովքեր բանակցում են նույն Արցախի խնդրի համար… Ընդդիմությունը թույլ է ու իր ազդեցությունն էլ թույլ է, այնուամենայնիվ, արտաքին քաղաքականության դաշտում խնդիրներ է ստեղծում տվյալ անձանց գործունեության հետ կապված»,-նշեց Հարությունյանը:

Նա նաև ընդգծեց, որ իշխանությունը հայտարարություններ է անում, երբ անհրաժեշտ է համարում, և ընդդիմությունը չի կարող իշխանությանը շեղել իր ծրագրերից: