F-16 կործանիչների հարցում թուրք-ամերիկյան բանակցություններում դրական մթնոլորտ է տիրում․ Թուրքիայի ՊՆ ղեկավար

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Անկարան հավատում է, որ ԱՄՆ-ը կապահովի Թուրքիայի կարիքները F-16 կործանիչների հարցում։ Թուրք-ամերիկյան բանակցություններում այս հարցում դրական մթնոլորտ է տիրում։ Այս մասին հայտարարել է Թուրքիայի պաշտպանության նախարար Հուլուսի Աքարը, գրում է «Անադոլու» գործակալությունը։

Նա նշել է, որ F-16-երի մատակարարման շուրջ քննարկումներ են անցկացվել ինչպես Անկարայում՝ ԱՄՆ պատվիրակության, այնպես էլ Վաշինգտոնում՝ թուրքական պատվիրակության մասնակցությամբ, այդ թվում՝ ԱՄՆ Կոնգրեսի անդամների հետ շփումների ժամանակ։

Ըստ Աքարի՝ խոսքն ինչպես F-16 Block Viper ինքնաթիռների գնման, այնպես էլ Թուրքիայի ռազմաօդային ուժերին սպասարկող ինքնաթիռների արդիականացման մասին է։

«Մենք հավատում ենք, որ մեր դաշնակիցը, ի դեմս ԱՄՆ-ի, կգնա Թուրքիային ընդառաջ։ Վաշինգտոնը չի կարող արհամարհել պաշտպանության և համատեղ գործողությունների կարևորությունը»,- ասել է թուրք նախարարը։

Նա ընդգծել է, որ դա ոչ միայն Թուրքիայի ռազմաօդային ուժերին է վերաբերում, այլև ՆԱՏՕ-ին ու Եվրոպային։

«ՆԱՏՕ-ի հզորությունը կախված է ռազմաքաղաքական դաշինքի դաշնակիցներից յուրաքանչյուրի ուժից։ Թուրքիայի ռազմաօդային ուժերը պետք է ուժեղացվեն»,- ասել է Աքարը։

Էմմա Չոբանյան