Փոխվարչապետ Մաթևոսյանը մասնակցել է ՄԱԿ-ի Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը

Լուրեր

04.08.2026 | 11:34
160 կմ՝ 55 ժամում. Լեհ մարզիկը լողալով հատել Բալթիկ ծովը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:26
Արման Անտոնյանը հայտնել է ԿԳՄՍ նախարարի խորհրդականի պաշտոնից հեռանալու մասին
04.08.2026 | 11:18
Ճի՞շտ է, որ ձեր ամուսինն իր Range Rover-ի գույքահարկը չվճարելու համար իրեն կեղծ սնանկության է տարել. Գարիկ Սարգսյանը` Աննա Գրիգորյանին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 11:12
Երբ տարածքային պահանջները բացառվեն ՀՀ Սահմանադրությունից, Ադրբեջանը վերջնական խաղաղության պայմանագրի ստորագրման հարցում խնդիր չի տեսնի․ Հաջիև
04.08.2026 | 11:00
Քննվում է «Առինջ մոլ»-ի կողմից 492 մլն դրամից ավելի հարկ չվճարելու դեպքը․ ՔԿ
04.08.2026 | 10:53
Մերձմոսկվայում ուկրաինական ԱԹՍ-ների հարձակման հետևանքով 5 մարդ է զոհվել․ Լենինգրադի մարզում Wildberries-ի պահեստ է հրդեհվել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
04.08.2026 | 10:45
Իսլամ Մախաչևն արձագանքել է կարիերան ավարտելու մասին լուրերին
04.08.2026 | 10:40
Ոստիկանների առերևույթ հանցագործությունների վերաբերյալ ՆԳՆ-ն 7 հաղորդում է ներկայացրել
04.08.2026 | 10:31
Ավարտվել է Գող Բջե մականունով հայտնի Վարդան Հարությանին առնչվող գործի նախաքննությունը․ ՔԿ
04.08.2026 | 10:23
«Մուլտի Տրանսպորտի» կողմից 1 մլրդ դրամի հարկեր չվճարելու դեպքի առթիվ նախաձեռնվել է քրեական վարույթ, իրական շահառուն կալանավորվել է
04.08.2026 | 10:16
Մոսկվան հայտարարել է, թե նոյեմբերին կարող է քննարկվել ՀԱՊԿ-ում ՀՀ-ին ձայնի իրավունքից զրկելու հարցը
04.08.2026 | 10:00
Շարունակվում է Կոնջորյանին ԱԺ փոխնախագահ ընտրելու հարցի քննարկումը. ՈՒՂԻՂ
04.08.2026 | 09:47
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
04.08.2026 | 09:38
Հակոբ Արշակյանը հայտնել է պետական հատվածում աշխատանքն ավարտելու և մասնավոր ոլորտ տեղափոխվելու մասին
04.08.2026 | 09:30
Մեկնարկել է Հայաստանի առաջնությունը. Առաջին տուրի արդյունքներն ու տեսաամփոփումը
Բոլորը

Փոխվարչապետ Համբարձում Մաթևոսյանն այսօր մասնակցել է Երևանում անցկացվող Միավորված ազգերի կազմակերպության Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության Եվրոպայի տարածաշրջանային հանձնաժողովի 67-րդ նստաշրջանի բացմանը․ տեղեկացնում են փոխվարչապետի գրասենյակից։

«Միջոցառմանը մասնակցել են նաև Զբոսաշրջության համաշխարհային կազմակերպության գլխավոր քարտուղար Զուրաբ Պոլոլիկաշվիլին, ՀՀ էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանը, Հունաստանի տուրիզմի փոխնախարար Սոֆիա Զաչարակին, այլք։

Փոխվարչապետ Մաթևոսյանը, ողջունելով նստաշրջանի մասնակիցներին, ուրախությամբ է փաստել, որ ոլորտում Հայաստանի կողմից ձեռնարկվող քայլերը բարձր են գնահատվել անդամ երկրների կողմից, որի արդյունքում նախորդ տարի Աթենքում կայացած Եվրոպայի տարածաշրջանի 66-րդ նիստի շրջանակներում Հայաստանն ընտրվել է կազմակերպության գործադիր խորհրդի անդամ 2021-2025թթ. ժամանակահատվածի համար։

Անդրադառնալով զբոսաշրջության ոլորտում Հայաստանի կողմից իրականացվող քաղաքականությանը՝ Համբարձում Մաթևոսյանը նշել է, որ Կառավարությունը զգոնությամբ է հետևում զբոսաշրջության ոլորտում կատարվող իրադարձություններին և իրականացվող ծրագրերին՝ լավագույն փորձը կիրառելով իր ներքին քաղաքականություններում և ռազմավարություններում:

Փոխվարչապետի խոսքով՝ 2020 թվականին ողջ աշխարհին մարտահրավեր նետած կորոնավիրուսային համավարակը ոչ միայն առողջապահական խորը ճգնաժամ էր, այլև ծանր մարտահրավեր համաշխարհային տնտեսության համար։ «Զբոսաշրջության ոլորտը, որպես տնտեսության ամենադինամիկ զարգացող ճյուղերից մեկը, ևս անմասն չմնաց այս արհավիրքից։ Համավարակի արդյունքում, Հայաստանում նույնպես զբոսաշրջությունն առավել տուժած ոլորտներից է։ Սակայն, նաև շնորհիվ ոլորտում վարվող պետական ճկուն քաղաքականության, երկրում զբոսաշրջության ոլորտը վերականգնման ճանապարհին է»,- ընդգծել է փոխվարչապետը և հավելել, որ միայն համատեղ ուժերով հնարավոր կլինի վերադառնալ կայուն զարգացման 2030 Օրակարգի իրականացմանը։

«Մենք պետք է դասեր քաղենք և վերափոխենք ոլորտը՝ հետագա անցանկալի ճգնաժամերին ավելի լավ պատրաստ լինելու համար։ Այսօր բոլորիս պարտքն է համախմբել մեր ջանքերը, օգտագործել մեզ տրված բոլոր լծակներն ու գործիքները՝ առողջացնելու ոլորտը և խթանելու զբոսաշրջության դերը կայուն զարգացման նպատակներին հասնելու գործում»,- ասել է Համբարձում Մաթևոսյանը և վերահաստատել Հայաստանի կառավարության հանձնառությունը՝ արդյունավետորեն համագործակցելու ՄԱԿ-ի ԶՀԿ անդամ բոլոր երկրների և շահագրգիռ կողմերի հետ՝ կյանքի կոչելու համատեղ նպատակներն՝ ուղղված կայուն զարգացման 2030 օրակարգի կենսագործմանը»,- ասված է հաղորդագրությունում։