Դատախազությունը միջոցներ է ձեռնարկել դրական վարքագծով դատապարտյալներին բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելու ուղղությամբ

Լուրեր

05.08.2026 | 19:14
«Գյոռմամիշից» մինչև «հորթ»․ ԱԺ-ում բանավեճ՝ բարեկրթության սահմանից այն կողմ. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 19:00
Ծովագյուղում ապօրինի պահվող գայլերը տեղափոխվել են Երևանի կենդանաբանական այգի․ քաղաքացին տուգանվել է
05.08.2026 | 18:43
Հաջիևը մեկնաբանել է Ադրբեջանի տարածքից Իրանին Իսրայելի կողմից հարվածի մասին լուրերը
05.08.2026 | 18:34
ԱՄՆ-ում Ուկրաինայի նախկին դեսպանին նոր կասկածի մասին ծանուցում է ուղարկվել
05.08.2026 | 18:25
«Իմ երեխաների ճակատին դաջված է այն մյուռոնը, որն օրհնել է Վեհափառը․ հասկանո՞ւմ եք՝ ինչ եք անում ինձ հետ, նրան անարգում եք իմ ներկայությամբ»․ Էդգար Ղազարյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:17
Եկատերինբուրգում մեքենայի պայթյունից ԱԹՍ-ներ մշակող է վիրավորվել
05.08.2026 | 18:10
Վահագն Ալեքսանյանը՝ ԱԺ նախագահի տեղակալ
05.08.2026 | 18:09
«Ո՞վ է գյոռմամիշը»․ Տարոն Չախոյանի ելույթի ժամանակ ընդդիմադիրները բորբոքվեցին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:08
«Ինտերն» ու «Միլանը» ոչ-ոքի են խաղացել Ավստրալիայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 18:00
IDBank-ը ներկայացնում է նոր Mastercard World քարտը՝ ճանապարհորդական առավելություններով և հատուկ արշավով
05.08.2026 | 17:52
Կենտրոնում գրեթե ամբողջ շաբաթ փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի նորման
05.08.2026 | 17:43
Ալիևի օգնականը դրական է գնահատել «Իրական Հայաստանի» հայեցակարգը
05.08.2026 | 17:35
Փաշինյանն ընդունել է ԱՄՆ հատուկ բանագնացի ավագ խորհրդականին․ քննարկվել է TRIPP նախագիծը
05.08.2026 | 17:29
«Մանկապարտեզի ու համայնքապետարանի լուսավորության վրա հավելագրումներ են գտել․ փա՞յ եք մեջը»․ Ղազինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.08.2026 | 17:26
ՌԴ-ից Ադրբեջանի տարածքով ցորեն կուղարկվի Հայաստան
Բոլորը

ՀՀ գլխավոր դատախազությունում շարունակվում են օրենսդրության պահանջներին ՀՀ ԱՆ ՔԿՀ-ներում պահվող անձանց վերաբերյալ կայացվող որոշումների համապատասխանության ուսումնասիրությունները. տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Այդ շրջանակում ստուգվել է նաև ՀՀ ԱՆ «Վարդաշեն» ՔԿՀ դատապարտյալ Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար մեկուսացվածության առավել ցածր աստիճանի՝ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին ՀՀ ԱՆ ՔԿԾ-ում գործող տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշման օրինականությունը:

Արդյունքում՝ պարզվել է, որ 2020թ. հունիսի 23-ից ամուսնության նպատակով կնոջ առևանգելու համար ՀՀ քրեական օրենսգրքի 131-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով 4 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման դատապարտված Գ. Գևորգյանը պատիժը կատարելու համար տեղաբաշխվել է «Վարդաշեն» ՔԿՀ կիսաբաց ուղղիչ հիմնարկ և կրել պատժի մեկ երրորդից ավելին: 2022թ. հունվարի 20-ին նա դիմում է ներկայացրել՝ խնդրելով իրեն կիսաբաց ուղղիչ հիմնարկից տեղափոխել բաց ուղղիչ հիմնարկ, ինչի հիման վրա ՔԿՀ պետը միջնորդագրով դիմել է Տեղաբաշխման հանձնաժողովին:

Տեղաբաշխման հանձնաժողովի՝ 2022թ. մարտի 10-ի որոշմամբ, սակայն, խնդրանքը մերժվել է այն հիմնավորմամբ, որ պատիժը կրելու ընթացքում վերջինս բավարար մասնակցություն չի ունեցել վերասոցիալականացման աշխատանքներին: Հանձնաողովը հաշվի է առել նրա չաշխատելու հանգամանքը և գտել, որ բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը դեռևս նպատակահարմար չէ:

Ուսումնասիրելով Տեղաբաշխման հանձնաժողովի մերժման որոշումը, նյութերը և դատապարտյալի անձնական գործը՝ դատախազությունը գտել է, որ այն հակասում է գործող օրենսդրությանը: Մասնավորապես՝ հանձնաժողովը պատշաճ գնահատական չի տվել դատապարտյալի անձին՝ նախկինում դատապարտված և արատավորված չլինելու հանգամանքներին: Բացի այդ, պատիժը կրելն սկսվելուց գրեթե մեկ ամիս անց նրա մոտ նկատվել է վարքագծի դրական տեղաշարժ, որը կրել է շարունակական բնույթ. նա ընդգրկվել է ՔԿՀ-ում իրականացված համակարգչային հմտությունների, բիզնես գրագիտությունի, դեկորատիվ կիրառական արվեստի դասընթացներին և ստացել հավաստագիր, մասնակցել է ՔԿՀ-ում անցկացված շախմատի, շաշկիի, սեղանի թենիսի, բիլիարդի առաջնություններին, ընդգրկվել մարզական ինքնագործ միավորման կազմում:

Բացի այդ, ՔԿՀ-ն ևս տվել է դրական բնութագիր՝ արձանագրելով, որ Գ. Գ.-ն դրսևորում է դրական վարքագիծ, նրա ուղղման գործընթացում առկա է դրական դինամիկա, կատարած հանցագործության համար զղջում է, ընդունում է մեղքը, պատիժը կրելու ընթացքում բացասական (ռիսկային) հաշվառումների չի վերցվել:
Հաշվի առնելով վերոնշյալը՝ դատախազությունը որոշմամբ միջնորդել է տեղաբաշխման հանձնաժողովին վերանայել Գ. Գևորգյանին պատիժը կատարելու համար բաց ուղղիչ հիմնարկ տեղափոխելը մերժելու մասին իր որոշումը։

Չնայած տեղաբաշխման հանձնաժողովն այս տարվա ապրիլի 22-ի որոշմամբ մերժել է միջնորդությունը, սակայն Գլխավոր դատախազությունը հանձնաժողովին կրկին համանման միջնորդություն է ներկայացրել»,- ասված է հաղորդագրությունում։