ՄԻՊ-ում երեխաների և երիտասարդության խորհուրդ կձևավորվի. ՄԻՊ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:18
Էրիկ Փիլոյան. «Ամենամեծ պատճառներից մեկը, որ չպարտվեցինք՝ թիմի մթնոլորտն է». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:13
Արամ Վարդևանյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:10
Հրմշտոց ԱԺ-ում ՔՊ-ականների և ընդդիմադիրների միջև // ԱՀԿ-ն՝ ժանտախտի ռիսկի մասին․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վոլոդյա Հակոբյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
Բոլորը

«Ցավոք սրտի, տեսանք դեպքեր, երբ ատելության խոսքը կարող է արտաբերվել նաև երեխաների շուրթերով, ինչը, կարծում եմ, դատապարտելի է»,-  ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում «Հայաստանի Հանրապետության 2021թ. պետական բյուջեի կատարման մասին» տարեկան հաշվետվության քննարկման ժամանակ այս մասին նշեց ԱԺ փոխնախագահ Հակոբ Արշակյանը՝ դիմելով ՄԻՊ Քրիստինե Գիգորյանին:

Պատգամավորը խնդրեց, որ այս հարցերը ՄԻՊ-ի ուշադրությունից չվրիպեն և համապատասխան արձագանք ստանան. «Պետք  է հետևողական ջանքեր գործադրեն, որ երեխաները չօգտագործվեն ատելության խոսքի քարոզի մասով»:

ՄԻՊ-ը նշեց, որ երեխաների և երիտասարդների հետ իր շփումների արդյունքում լավ հիմք է տեսնում, երեխաներն իրենց իրավունքների վերաբերյալ տեղեկացված են, պահանջատեր ու խիզախ՝ առաջարկները ներկայացնելու առումով:

ՄԻՊ-ի խոսքով՝ առաջիկայում կհայտարարեն մարդու իրավունքների պաշտպանին առընթեր երեխաների ու երիտասարդության խորհուրդ ձևավորելու նախաձեռնության մասին, կլինի ընտրության գործընթաց:

«Ծաղիկներից, փուչիկներից անդին երեխաների իրավունքները բոլորի կողմից պետք է գիտակցված պաշտպանվեն: Ձեր կողմից վկայակոչված դեպքերը չեն վրիպել նաև մեր մոնիթորինգից: Այսօր մենք հայտարարություն ենք տարածել, օգտվել ենք բացված օրակարգից՝ մեկ անգամ ևս հիշեցնելու երեխայի լավագույն շահի մասին: Եվ մեր հայտարարության մեջ հստակ ենք ասել, որ երեխաների կարծիքի ազատ արտահայտման, գիտակցված, տեղեկացված հավաքներին մասնակցության իրավունքը, այո, բխում է լավագույն շահից: Բայց նաև պետք է հասկանանք, որ այդ լավագույն շահից է բխում, որ երեխաների մասնակցությունը չօգտագործվի մեծահասակների կողմից իրենց կարծիքը արտահայտելու համար: Այսինքն՝ դա պետք է լինի երեխայի տարիքին, հասունությանը համապատասխան տեղեկացված, գիտակցված մասնակցություն»,- նշեց Գրիգորյանը:

ՄԻՊ-ը նաև ընդգծեց, որ ակցիաներին երեխաների մասնակցությունը ցավալիորեն բերում է նրանց թիրախավորման, կիբերբուլինգի:

Մանրամասները՝ տեսանյութում: