Լոռու մարզում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցներ են բռնությունների ենթարկվում. դատախազությունը խստորեն զգուշացնում է

Լուրեր

07.10.2026 | 15:26
«Ռոսատոմը» հաստատել է՝ հայկական ԱԷԿ-ը մինչև 2031 թվականը պատրաստ կլինի անվտանգ շահագործման
07.10.2026 | 15:18
Ահազանգ. «Գուստավ» ռեստորանի մենեջերը թաքնված տեսախցի՞կ է տեղադրել աղջիկների զուգարանում
07.10.2026 | 15:10
ՀՀ-ում հրթիռների արտադրության հարցի քննարկում Դելիի հետ՝ ըստ ԶԼՄ-ի // Երևանում փակ փողոցներ կլինեն․ ԼՈՒՐԵՐ
07.10.2026 | 15:08
Վինչենցո Մոնտելան կհեռացվի Թուրքիայի հավաքականի գլխավոր մարզիչի պաշտոնից
07.10.2026 | 15:00
Հայտարարվել են քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի դափնեկիրները
07.10.2026 | 14:54
«Էրեբունի-Երևան 2808»-ի միջոցառումներով պայմանավորված մի շարք փողոցներ կփակվեն
07.10.2026 | 14:45
Արմավիրի մարզում հրդեհային անվտանգության խախտումների պատճառով 4 գազաբենզալցակայան կապարակնքվել է
07.10.2026 | 14:35
«Գիտուժ»-ը ահազանգում է․ 2027-ի բյուջեի նախագծում գիտության ռազմավարությամբ նախատեսված ծրագրերը ներառված չեն
07.10.2026 | 14:29
Սեպտեմբերին Հայաստան է այցելել 290 հազար զբոսաշրջիկ․ Պապոյան
07.10.2026 | 14:23
Հարավային Կովկասում կայուն խաղաղության հեռանկարն ավելի իրատեսական է թվում, քան նախկինում․ Չավուշօղլու
07.10.2026 | 14:11
Վենսը հայտարարել է, որ պատերազմին վերջ տալու համար Իրանը պետք է կրճատի ուրանի հարստացումը
07.10.2026 | 14:08
«Այդ հույսով էլ մնացեք». Եղիշե Մելիքյանը՝ հնարավոր հրաժարականի մասին
07.10.2026 | 14:02
Պուտինն ու Փաշինյանը քննարկել են օրակարգային հարցեր
07.10.2026 | 13:54
Միրզոյանի նախագահությամբ տեղի է ունեցել ՅՈՒՆԵՍԿՕ-ի Հայաստանի ազգային հանձնաժողովի նիստը
07.10.2026 | 13:45
Հայաստանի հետ փաստացի խաղաղությունը դեռ չի նշանակում խաղաղության գործընթացի ավարտ․ Ալիևի ներկայացուցիչ
Բոլորը

ՀՀ ոստիկանության պարեկային ծառայության՝ Լոռու մարզում գործարկվելու օրվանից՝ 2022 թվականի ապրիլի 16-ից մինչև մայիսի 25-ն ընկած ժամանակահատվածում, ՀՀ Լոռու մարզի տարածքում պարեկային ծառայության Լոռու մարզի գումարտակի ծառայողների՝ որպես իշխանության ներկայացուցիչների նկատմամբ բռնություն գործադրելու և համակցված այլ հանցագործությունների դեպքերի առթիվ հարուցվել է ընդհանուր թվով 4 քրեական գործ, որոնցով ներկայումս կատարվում է նախաքննություն․ տեղեկացնում են ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնից։

«Իշխանության ներկայացուցչի նկատմամբ բռնություն գործադրելու դեպքերը պայմանավորված են եղել իրենց ծառայողական պարտականություններն իրականացնելու ընթացքում ենթադրյալ տարաբնույթ իրավախախտումների կապակցությամբ կանգնեցված ավտոմոբիլային տրանսպորտային միջոցների վարորդների և ուղևորների կողմից պարեկային ծառայության աշխատակիցների օրինական պահանջներին չենթարկվելու և նրանց նկատմամբ բռնություն գործադրելու առերևույթ դեպքերի հետ։

Հաշվի առնելով կատարված հանցավոր արարքների հանրային վտանգավորությունը, խախտված հասարակական հարաբերությունների բնույթը, ինչպես նաև իրավապահ համակարգի դեմ ոտնձգության առնչությամբ պետության կողմից որդեգրված անզիջում քաղաքականության պայքարի սկզբունքները՝ մարզի դատախազի ուղղակի հանձնարարույւթամբ և ցուցումներով ՀՀ քրեական օրենսգրքի 316-րդ հոդվածի հատկանիշներով քննվող 4 քրեական գործերով որպես մեղադրյալ ներգրավված 7 անձանցից 5-ի նկատմամբ խափանման միջոց կալանավորում ընտրելու մասին միջնորդություններ են ներկայացվել դատարան, որոնք բավարարվել են։

ՀՀ դատախազությունը քաղաքացիներին խստորեն զգուշացնում է ձեռնպահ մնալ իրենց ծառայողական պարտականությունները կատարող ոստիկանության ծաառայողների, տվյալ դեպքում մարզի տարածքում նոր ներդրված պարեկային ծառայության աշխատակիցների նկատմամբ որևէ հանցավոր ոտնձգություն կատարելուց, իսկ նրանց գործողությունների հետ անհամաձայնություններ ունենալու դեպքում դիմել վերադասության կարգով կամ այդ գործողությունների իրավաչափության խնդիրը բարձրացնել սահմանված իրավական ընթացակարգերով:

Հակառակ դեպքում հակազդեցությունը լինելու է կոշտ, և դատախազությունը հետամուտ է լինելու նման արարքներ կատարող անձանց քրեական պատասխանատվության ենթարկելուն»,- ասված է հաղորդագրությունում;