Նոր Նորքի քրեական հետախույզները մեքենաների հայելիների գողություններ են բացահայտել

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

«Լեքսուս» մակնիշի մեքենաներից կողային հայելիների գողության վերաբերյալ ահազանգերը սկսվեցին մայիսի 30-ի առավոտից: Մինչև ժամը 12.45-ը ստացվեց չորս ահազանգ, որոնք փոխանցվեցին ոստիկանության Կենտրոնական բաժին: Քաղաքացիները հայտնում էին, որ գիշերվա ընթացքում հանել-տարել էին իրենց մեքենաների կողային հայելիները․ տեղեկացնում են ՀՀ ոստիկանությունից։

«Կենտրոնականի ոստիկաններն արձագանքեցին բոլոր ահազանգերին, բոլոր դեպքերով ընդունեցին հաղորդումներ, և բացահայտման ուղղությամբ կշարունակեին ձեռնարկել տարաբնույթ գործողություններ, եթե մինչ այդ տեղեկություններ չստանային գործընկերներից:

Ոստիկանության Նոր Նորքի բաժնի քրեական հետախույզները ստացել էին օպերատիվ տեղեկություն, որն իրացրին՝ համագործակցելով այլ ծառայությունների աշխատակիցների հետ: Առավոտյան ժամը վեցին մոտ Գրիգոր Լուսավորչի փողոցում նրանք կանգնեցրին «Մազդա» մակնիշի մի մեքենա և, մեքենայով հանդերձ, Նոր Նորքի բաժին բերման ենթարկեցին Արարատի մարզի երեք բնակչի՝ 42, 34 և 35 տարեկան: 35-ամյա տղամարդը, որը մեքենան վարողն էր, «Մազդայի» սրահից ներկայացրեց «Լեքսուսի» չորս զույգ կողային հայելի: Հայտնաբերվեցին նաև գործիքներ, որոնք, ըստ նախնական վարկածի, օգտագործվել էին հայելիները պոկել-հանելիս:
Տղամարդիկ ներկայացվել են ոստիկանության Կենտրոնական բաժին:

Բոլոր հանգամանքները պարզելու և դեպքերին բերման ենթարկվածներից յուրաքանչյուրի դերակատարումը ճշտելու ուղղությամբ միջոցառումները շարունակվում են»,- ասված է հաղորդագրությունում։