Պարսից ծոց-Սև ծով միջանցքից մինչև տարածաշրջանային անվտանգություն․ՀՀ նախագահի այցը Վրաստան ավարտվեց. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:58
Հայաստանը ՄԱԿ-ում կոչ է արել հակաահաբեկչական պայքարը չդարձնել քաղաքական շահարկումների գործիք
06.10.2026 | 10:53
Հրմշտոց՝ ԱԺ-ում. անվտանգության աշխատակիցներին դահլիճ հրավիրեցին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:49
ՊԵԿ-ը քննարկել է հարկային և մաքսային բարեփոխումների հաջորդ փուլը
06.10.2026 | 10:42
Հրանտ-Լեոն Ռանոսն առաջին գոլն է խփել Իսպանիայի Սեգունդայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:39
Ուկրաինան ԱԹՍ-ներով զանգվածային հարված է հասցրել Մոսկվային ու Մոսկվայի մարզին․ զոհվել է երկու մարդ
06.10.2026 | 10:32
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.10.2026 | 10:20
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 6-ի դրությամբ
06.10.2026 | 10:07
Եղիշե Մելիքյան. «Մենք շատ բան ապացուցեցինք». ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
Բոլորը

Այսօր ավարտվեց Հայաստանի նախագահ Վահագն Խաչատուրյանի այցը Վրաստան։ Սա նախագահի պաշտոնում Խաչատուրյանի առաջին արտերկրյա պաշտոնական այցն էր։ Հայկական պատվիրակության կազմում էին նաև ԲՏԱ նախարար Ռոբերտ Խաչատրյանը, ԱԳ նախարարի տեղակալ Պարույր Հովհանննիսյանը։

Վահագն Խաչատուրյանի առաջին կանգառը նախագահական նստավայրում էր։ Երկու երկրների նախագահներն առանձնազրույց են ունեցել։

Հայաստանի ու Վրաստանի միջև դիվանագիտական հարաբերություններն արդեն 30 տարեկան են, բայց երկու երկրների բարեկամությունն ունի հազարամյակների պատմություն՝ ասում է Հայաստանի նախագահն արդեն առանձնազրույցից հետո։ Նրա խոսքով՝ Հայաստանը մեծ կարևորություն է տալիս հարևան Վրաստանի հետ հարաբերությունների շարունակական զարգացմանն ու ամրապնդմանը։

Հայաստանի և Ադրբեջանի քաղաքացիների խաղաղ համագոյակցությունը Վրաստանում խոսում է երկրում ստեղծված պայմանների մասին՝ ընդգծում է արդեն Վրաստանի նախագահը՝ կարևորելով Հայաստանի և Ադրբեջանի միջև ընթացող բանակցությունները։

Վահագն Խաչատուրյանն այնուհետ այցելեց Հովհաննես Թումանյանի մշակութային կենտրոն, հանդիպում ունեցավ հայ հասարակական և մշակութային գործիչների հետ։ Թե՛ այս, թե՛ հայ համայնքի հետ հանդիպումը փակ էր լրագրողների համար։ Պաշտոնական այցի 2-րդ օրը սկսվեց Սիմոն Ջանաշիայի անվան Ազգային թանգարանից։

Մեծ պոտենցիալ ունենք համագործակցության՝ նկատում է Վահագն Խաչատուրյանը՝ ընդգծելով հայ ու վրացի, հատկապես երիտասարդ գիտնականների համագործակցության անհրաժեշտությունն ու կարևորությունը։ Թանգարանից հետո հայ գրողների և հասարակական գործիչների Խոջիվանքի պանթեոնում նախագահին ու նրան ուղեկցող հայկական պատվիրակությանը դիմավորեց թբիլիսահայ հասարակական գործիչ Լևոն Չիդիլյանը։

1930-ականներին գերեզմանատունն ավերվել է. միայն բեմանկարիչ Գրիգոր Շարբաբչյանի ջանքերով է հաջողվել պահպանել սակավաթիվ աճյուններն ու Րաֆֆու շիրմաքարի շուրջը ձևավորել ներկայիս պանթեոնը։ 1962 թվականի մարտի 17-ից նախկին ընդարձակ Խոջիվանքի հայկական գերեզմանատան տարածքից շուրջ 32 շիրմաքար մեկ վայրում հավաքելու միջոցով հիմնվեց «Հայ մշակույթի գործիչների պանթեոնը»։ Իրականում պանթեոնի տապանաքարերի տակ աճյուններ չկան։ Պանթեոնում, հետո նաև՝ «Հերոսների» հրապարակում նախագահի անունից ծաղկեպսակ է դրվել։ Պաշտոնական հաջորդ կանգառը Վրաստանի խորհրդարանում էր։

Վահագն Խաչատուրյանը փակ հանդիպում է ունեցել Վրաստանի խորհրդարանի նախագահ Շալվա Պապուաշվիլիի, իսկ դրանից հետո՝ Կառավարությունում կրկին փակ հանդիպում՝ վարչապետ Իրակլի Ղարիբաշվիլիի հետ։

Թբիլիսիում նախատեսված էր նաև հանդիպում Համայն Վրաստանի կաթողիկոս-պատրիարք Իլյա Երկրորդի հետ, սակայն այն չեղարկվել էր պատրիարքի վատառողջ լինելու պատճառով։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան