98-ից Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում․ Ալեն Սիմոնյան․ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 10:00
ԱԺ քառօրյայի մեկնարկը` ՈՒՂԻՂ
06.10.2026 | 09:45
Մեղրիում հրդեհ է բռնկվել երկհարկանի տանը․ այրվել է շուրջ 200 քմ տարածք
06.10.2026 | 09:31
ՄԻՊ-ը խնդիրներ է արձանագրել Երևանի երեխայի խնամքի կենտրոնում
06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Ընդդիմության՝ հունիսի 3-ին արտահերթ նիստ հրավիրելու նախաձեռնությունը իրավիճակից ինչ-որ մի ելք գտնելու հերթական փորձ է, այն կեղծ գործընթաց է»,- լրագրողների հետ զրույցում այս կարծիքը հայտնեց Ալեն Սիմոնյանը՝ հավելելով, որ ընդդիմությունը փակուղու մեջ է:

Նա հիշեցրեց, որ այսօր վարչապետը ներկայացրել է բյուջեի հետ կապված տվյալներ:

«Աննախադեպ բան է արվել և արվում այս իշխանության կողմից Արցախի համար. Արցախը փրկում են ոչ թե կենտրոնով շրջապտույտներ անելով և սելֆիներ անելով, այլ Արցախը փրկում են գործով, իսկ դա նրանք չեն անում»,- ընդգծեց Ալեն Սիմոնյանը:

Հարցին, թե արդյոք իշխող խմբակցությունը, ընդդիմության հրավիրած արտահերթ նիստին չմասնակցելով, չի ստեղծում տպավորություն, որ Արցախի կարգավիճակի հստակեցման մասին որևէ փաստաթղթի ներկայացման դեպքում իշխանությունը խուսափում է հստակեցումից, Սիմոնյանը տվեց բացասական պատասխան՝ նշելով, որ դա կեղծ գործընթաց է, որը միտված է ընդդիմության երեսը փրկելու, քանի որ իրենք հայտարարել են, որ դուրս են գալիս փողոց և հետ չեն վերադառնալու:

«Մենք Արցախի բանակցությունների հետ կապված բոլոր գործընթացները մաքսիմալ թափանցիկ ներկայացրել ենք: Ինչո՞ւ եմ ասում մաքսիմալ, որովհետև կան ինչ-որ բաներ, որ չես կարող ինչ-որ պահի ասել, որպեսզի բանակցային գործընթացը չխաթարվի, բայց ընդհանուր առմամբ մեր ժողովրդին ամեն ինչ ասվում է, և վարչապետը բազմիցս ասել է, որ որևիցե գործընթաց, որը չի ներառի Արցախի ժողովրդի կարծիքը, չի ներառի Հայաստանի Հանրապետության քաղաքացիների կարծիքը, չի լինելու և չկա»,- եզրափակեց Սիմոնյանը:

Անդրադառնալով Արցախի կարգավիճակի վերաբեյալ հարցին, ԱԺ նախագահը նշեց, որ ամեն րոպե իրավիճակ է փոխվում. «Բանակցություններն ամեն րոպե իրավիճակ են փոխում: Հիմա ՀՀ-ն ասում է, որ կա Արցախի բնակչություն, որն ունի իրավունքներ, և այդ իրավունքներից է պետք բխեցնել կարգավիճակը»

«98-ից ի վեր Արցախի` Ադրբեջանի կազմում լինելու տեսական հավանականությունը եղել է բոլոր իշխանությունների օրակարգում»,- ընդգծեց ԱԺ նախագահը:

Մանրամասները՝ տեսանյութում: