Սեքսուալ սկանդալի պատճառով 2018թ.-ի գրականության Նոբելյան մրցանակը չեղարկվել է
Մշակույթ
04.05.2018 | 12:41Շվեդական ակադեմիան որոշել է հետաձգել 2018 թ-ի գրականության Նոբելյան մրցանակի հանձնումը մինչև 2019 թվականը. տեղեկացնում է kommersant.ru-ն:
Նշվում է, որ նման որոշում ընդունելու պատճառը սեքսուալ սկանդալն է:
The guardian-ի հաղորդմամբ՝ սկանդալի կիզակետում Ֆրանսիացի լուսանկարիչ Ժան-Կլոդ Առնոն է, որը Շվեդական ակադեմիայի անդամ Կատարինե Ֆրոստենսոնի ամուսինն է: Նա մեղադրվում է 18 կանանց նկատմամբ սեռական ոտձգություն և բռնություն իրականացնելու համար: