Հայաստանն այսօր 3 ներկայացուցիչ կունենա Եվրոպայի բռնցքամարտի առաջնության եզրափակչում

Լուրեր

10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
09.10.2026 | 23:15
ԿԸՀ-ն արձագանքել է Հրազդանի ընտրատարածքում դիտորդի մասնակցությամբ միջադեպին
09.10.2026 | 22:57
Կարո՞ղ է Իսրայելը բաժանել Բաքվին և Անկարային․ ինչի կարող են հանգեցնել վերջին հակասությունները․ BBC-ի անդրադարձը
09.10.2026 | 22:44
ԱԺ-ից հաստատում են՝ Civic-ին աշխատակազմն է տրամադրել հոկտեմբերի 6-ի միջադեպի կադրերը
09.10.2026 | 22:28
Պանամայում 7,6 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել
Բոլորը

Երևանում ավարտվում է Եվրոպայի բռնցքամարտի առաջնությունը: Այսօր՝ մայիսի 30-ին, կկայանան եզրափակիչ մենամարտերը, որտեղ Հայաստանը կունենա 3 ներկայացուցիչ․ տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Եվրոպայի չեմպիոնի կոչման համար կպայքարեն Արթուր Բազեյանը (57 կգ), Հովհաննես Բաչկովը (63,5 կգ) և Ռաֆայել Հովհաննիսյանը (86 կգ):

Կիսաեզրափակչում առաջինը պայքարի է դուրս եկել 86 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը: Նա մենամարտել է լեհ Թոմաշ Նիեժևսկու հետ, երեք ռաունդում էլ, ունենալով բացահայտ առավելություն, տպավորիչ հաղթանակ է տոնել:

«Ամեն ինչ գերազանց էր: Լավ էի պատրաստվել ու նույն կերպ փորձելու եմ շարժվել դեպի ոսկին»,- հաղթանակից հետո ասել է Ռաֆայել Հովհաննիսյանը՝ շնորհակալություն հայտնելով երկրպագուներին աջակցության համար:

Եվրոպայի առաջնության եզրափակչում Ռաֆայել Հովհաննիսյանն այսօր մենամարտելու է Վրաստանի ներկայացուցիչ Գեորգի Կուշինաշվիլու հետ:

Տոկիոյի օլիմպիական խաղերի բրոնզե մեդալակիր, Եվրոպայի կրկնակի չեմպիոն Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի կիսաեզրափակչում մենամարտել է Հունգարիայի ներկայացուցիչ Ռիչարդ Կովաչի հետ. երեք ռաունդում էլ ունենալով բացարձակ առավելություն՝ հաղթել է 5-0 հաշվով:

57 կգ քաշային Արթուր Բազեյանն էլ կիսաեզրափակչում 3-2 հաշվով առավելության է հասել Բուլղարիայի ներկայացուցիչ Խավիեր Իբանեսի նկատմամբ:

Կիսաեզրափակիչ մենամարտերին հետևել և հայ բռնցքամարտիկներին շնորհավորել է ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Երեկ ռինգ դուրս եկած Հայաստանի վերջին ներկայացուցիչը՝ 92 կգ քաշային Նարեկ Մանասյանը, Եվրոպայի առաջնության կիսաեզրափակչում մենամարտել է Իսպանիայի ներկայացուցիչ Էմանուել Ռեյեսի հետ և պարտություն կրել մրցավարների որոշմամբ: Հայ բռնցքամարտիկը, ինչպես նաև հավաքականի մարզչական շտաբն ու ֆեդերացիայի ներկայացուցիչները, համաձայն չլինելով մրցավարների որոշման հետ, հրաժարվել են լքել ռինգը՝ ի նշան բողոքի:

Բռնցքամարտի Հայաստանի ֆեդերացիայի ղեկավարությունը կապ է հաստատել միջազգային ֆեդերացիայի գործընկերների հետ՝ քննարկելով մենամարտի ելքը վերանայելու հարցը, սակայն դեռևս վերջնական որոշում չկա: Եթե ոչինչ չփոխվի, ապա Նարեկ Մանասյանը կհռչակվի Եվրոպայի առաջնության բրոնզե մեդալակիր:

Եզրափակիչ մենամարտերը կմեկնարկեն ժամը 17:00-ից: Հովհաննես Բաչկովը ԵԱ-ի չեմպիոնի համար մենամարտում կմրցի Ֆրանսիայի ներկայացուցչի, իսկ Արթուր Բազեյանը՝ բելգիացի բռնցքամարտիկի հետ»,- ասված է հաղորդագրությունում։