Այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի. ՀՀ ՄԻՊ

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Քրիստիննե Գրիգորյանը շնորհավորական ուղերձ է հղել Մայիսի 28-ի առթիվ. տեղեկացնում են ՀՀ ՄԻՊ աշխատակազմից:

Ուղերձում ասված է.

«Սիրելի՛ հայրենակիցներ,

Շնորհավորում եմ Հանրապետության օրվա տոնի առթիվ:
Անկախ պետականության ստեղծումը մեր նախնյաց դարավոր ու նվիրական երազանքն է եղել, և այսօրվա տոնը համազգային իղձերի իրականացման ու պատմական արդարության վերականգնման խորհուրդն ունի։

Պետականության ստեղծման մեր ճանապարհը հեշտ չի եղել, այժմ էլ հեշտ չէ պետականության պահպանման, ամրապնդման ու արժևորման մեր ուղին։

Հայկական պետականությունը խարսխված է մարդու իրավունքների համընդհանուր հռչակագրի սկզբունքների, միջազգային իրավունքի հանրաճանաչ նորմերի ու առաջին հանրապետության ժողովրդավարական ավանդույթների վրա։ Այսինքն, մեր պետականությունն անձանց իրավունքների երաշխավորման, ապահովման ու պաշտպանության մեր բանաձևն է ու գործուն միջոցը։

Մենք ժառանգորդն ենք մաքառման ուղի անցած, միասնության ու անկոտրում կամքի, ստեղծարար աշխատանքի արդյունքում ձևավորված մի պետականության, որի պահպանման ու ամրապնդման համար յուրաքանչյուրս ունի իր պատասխանատվությունն ու անելիքը»։