Ոչինչ չի հայտնաբերվել, շահարկում էր․ Բագրատյանը՝ հիմնադրամի գումարների հարցով քննիչ հանձնաժողովի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովը, որը ստեղծել էին ընդդիմադիր պատգամավորները, արդյունք տվե՞լ է, թե՞ հերթական սուտը տարածելու, հիմնադրամը վարկաբեկելու փորձն էր, որին վերաբերվեցին այնքան անլուրջ, որ անգամ չներկայացան՝ դրա գործունեության ժամկետը երկարաձգելու համար։ ԱԺ լիագումար նիստում այսօր «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Ծովինար Վարդանյանն այս հարցն ուղղեց պատգամավոր Սերգեյ Բագրատյանին, երբ քննակվում էր նրա հեղինակած օրինագիծը, որով ԱԺ քննիչ հանձնաժողովների գործունեության ժամկետն առաջարկվում է սահմանել ոչ թե վեց ամիս, այլ մեկ տարի՝ ևս վեց ամսով երկարաձգման հնարավորությամբ։

Բագրատյանն ընդգծեց, որ «Հայաստան» համահայկական հիմնադրամի կողմից հավաքագրված և ՀՀ պետական բյուջե փոխանցված միջոցների օգտագործումը ուսումնասիրող ԱԺ քննիչ հանձնաժողովի ստեղծման  նպատակն ավելի շատ շահարկումն էր, ոչ թե խնդրի լուծումը։

«Աշխատանքը ցույց տվեց, որ ոչինչ չհայտնաբերեցին, բայց երկարաձգման հայտ ներկայացրին, որն արդեն անիմաստ է, որովհետև վեց ամիսը բավարար էր՝ բոլոր պատկան մարմինները ներկայացել էին, ողջ ծավալով պատասխանել բոլոր հարցերին։ Երբ տեսան, որ յուրացման խնդիր չկա, փորձեցին մտնել շահարկման դաշտ։ Մենք մտածեցինք, որ կարելի է ևս վեց ամիս ժամանակ տալ՝ պայմանով, որ քննության արդյունքների վերաբերյալ հայտարարություն արվի, սակայն Արծվիկ Մինասյանը, ցավոք, չի ներկայացել, որ այդ հարցը քննարկենք»,- նշեց Բագրատյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: