Եթե տնտեսական աճը սպասվածից բարձր լինի, նպաստելու է գնաճային ֆոնի ուժգնացմանը․ ԿԲ նախագահ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.08.2026 | 15:16
Պիտի կարողանան ՀԷՑ-ը խլել, որ հանձնեն. Սամվել Կարապետյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 15:09
Արենի համայնքին կհատուցվի 2.2 միլիոն դրամ. Դատախազության՝ պետշահերի հայցը բավարարվել է
06.08.2026 | 15:00
Երկու օրով կփակվի Խանջյան փողոցի մի հատվածը
06.08.2026 | 14:51
Թրամփը հայտարարել է, որ ԱՄՆ-ը զինամթերքի «հսկայական պաշարներ» ունի՝ դրանց սպառվելու մասին հաղորդումների ֆոնին
06.08.2026 | 14:44
Վահագն Ալեքսանյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:42
Մոսկվան հայտարարում է, որ ՀԱՊԿ-ի և Հայաստանի միջև կոնֆլիկտ գոյություն չունի
06.08.2026 | 14:35
Երեք պաշտոնյա ազատվել է զբաղեցրած պաշտոններից
06.08.2026 | 14:31
Սամվել Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 14:27
Երեք պաշտոնյա վերանշանակվել է, ևս մեկը՝ նշանակվել փոխնախարար
06.08.2026 | 14:25
Թաիլանդում հանդիպման ժամանակ ֆուտբոլիստ է մահացել կայծակի հարվածից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 14:20
Պակիստանում զգալի թվով հայեր են բնակվում․ պակիստանցի դիվանագետը կարևորել է Հայաստանի, Ադրբեջանի և Պակիստանի միջև կապերի ամրապնդումը
06.08.2026 | 14:12
Վրաստանի Խորհրդարանի նախագահ շնորհավորել է Ռուբինյանին՝ ԱԺ նախագահ ընտրվելու առթիվ
06.08.2026 | 14:08
Ադրբեջանն ու Ղազախստանն ավարտել են Տրանսկասպյան օպտիկամանրաթելային մալուխի անցկացումը
06.08.2026 | 14:00
Հարցազրույց չեմ տալիս, ցտեսություն. Հայկ Կոնջորյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 13:54
Պայթյուն՝ բենզալցակայաններից մեկում
Բոլորը

ՀՀ կենտրոնական բանկը հնարավոր է համարում կանխատեսած 1.6 տոկոս տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայումը:  Այս մասին նշեց ԿԲ նախագահ Մարտին Գալստյանն՝ ԱԺ նիստում ԿԲ գործունեության վերաբերյալ տարեկան հաղորդման ներկայացման ժամանակ անդրադառնալով ՔՊ-ից Գևորգ Պապոյանի հարցին:

Պապոյանը հետաքրքրվեց՝ վերաֆինանսավորման տոկոսադրույքը մարտին ԿԲ-ից կողմից 1.25 տոկոսով բարձրացնելը ԿԲ նախագահը համարում է ճի՞շտ, եթե զարգացումները գնացել են դեպի դրական ուղղությամբ, միգուցե պետք էր ավելի քի՞չ:

Գալստյանն արձագանքեց. «Տնտեսական աճի վրա ազդում են մի շարք գործոններ… Զարգացումները դրական ուղղությամբ գնալը նպաստելու է գնաճային ֆոնի ավելի ուժգնացմանը»:

Նա նշեց, որ տնտեսությունը կարող է  աճել ավելի բարձր տեմպերով՝ կանխատեսած 1.6 տոկոսի համեմատ: «Դա բավականին հնարավոր սցենար է,  այս պահի դրությամբ նախնական թվերին նայելով՝ պատկերացում ունենք, որ 1.6 տոկոսի համեմատ կարող ենք ունենալ ավելի բարձր տնտեսական աճ: Եվ, եթե այդ բարձր տնտեսական աճի հետևում կանգնած են լինելու միջազգային այցելուների կողմից իրականացվող ծախսերը, որոնք հավելյալ պահանջարկ են ստեղծելու, գնաճային ֆոնը Հայաստանում ոչ թե թուլանալու է, որի արդյունքում մենք կկարողանանք տոկոսադրույք նվազեցնել և այլն, այլ գնալով գնաճային ֆոնն ուժգնանալու է, որին գումարվելու են արտաքինից եկող գնաճային ճնշումները, նաև ռիսկի պրեմիան: Այդ պարագայում տնտեսական աճի ցուցանիշի որոշակի վերանայում կարող է տեղի ունենալ»,-ասաց ԿԲ նախագահը:

Նրա կարծիքով՝ 1.25 տոկոսով վերաֆինանսավորման տոկոսադրույքի բարձրացման ԿԲ քայլը ոչ միայն համաչափ էր, այլ նաև մեղմ:

Մանրամասները՝ տեսանյութում: