Գյումրի բժշկական կենտրոնում բացառիկ վիրահատություն է կատարվել

Լուրեր

06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
9-րդ գումարման Ազգային ժողովի նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
06.08.2026 | 08:48
Երեք նախարարության անվանում փոխվում է
06.08.2026 | 08:32
ԱԳՆ-ն 1 մլն դոլար կծախսի ՀՀ Անկախության օրվա առթիվ
06.08.2026 | 00:46
«Մուլտի գրուպ» կոնցեռնի նախկին տնօրեն Սեդրակ Առուստամյանը 2 ամսով կալանավորվեց
05.08.2026 | 23:19
Արգենտինայի Պատգամավորների պալատում կազմավորվել է Հայաստանի հետ բարեկամության խումբ
05.08.2026 | 22:58
Վրաստանում կրկին զանգվածային հոսանքազրկում է տեղի ունեցել
05.08.2026 | 22:43
Արմեն Մամաջանյանը նշանակվել է ԱԺ նախագահի տեղակալի խորհրդական
05.08.2026 | 22:29
Երևանի և 10 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.08.2026 | 22:15
Հայաստանում առաջին անգամ մեկնարկել է Cisco Networking Academy Camp Armenia 2026 ամառային կրթական ճամբարը
05.08.2026 | 22:03
Microsoft-ը հայտնել է ռուս հաքերների լայնածավալ արշավի մասին՝ ուղղված ամբողջ աշխարհի հյուրանոցների Wi-Fi ցանցերի դեմ
05.08.2026 | 21:51
Էրդողանի դաշնակից Բահչելին կոչ է արել ազատ արձակել Օջալանին ու Դեմիրթաշին
Բոլորը

Գյումրի բժշկական կենտրոնում առաջին անգամ կատարվել է պանկրեատոդուոդենալ մասնահատում։ Վիրահատությունը տևել է մոտ 8 ժամ, հիվանդի մոտ եղել է ենթաստամոքսային գեղձի գլխիկի չարորակ նորագոյացություն։

Նա այժմ իրեն լավ է զգում, հետվիրահետական բարդություններ չեն առաջացել։
Պանկրեատոդուոդենալ մասնահատումը նորություն չէ Երևանի բժշկական հաստատությունների համար, սակայն Գյումրիի բժշկության պատմության մեջ առաջին անգամն է կատարվում։

Գյումրի բժշկական կենտրոնի վիրաբուժական բաժանմունքի վարիչ, բժշկական գիտությունների թեկնածու Արմեն Նասիբյանը, որը մայիսի 13-ին է կատարել այդ վիրահատությունն, ասաց, որ հիվանդը վիրահատվել է երկու փուլով։
Հիվանդի մոտ եղել է դեղնուկ ու մայիսի սկզբին նրան այդ դեղնած վիճակից դուրս բերելու համար կատարել են լապարոսկոպիկ խոլեցիստոստոմիա վիրահատություն։ Այսինքն՝ լեղապարկի մեջ տեղադրել են խողովակ ու հիվանդին դուրս հանել հանել այդ վիճակից։

Մայիսի 12-ին կատարել են երկրորդ վիրահատությունը, որը բժշկական տերմինով կոչվում է պանկրեատոդուոդենալ մասնահատում։

«Սա վիրահատություն է, որի ժամանակ մասնահատվում են մի քանի օրգաններ՝ տվյալ դեպքում ստամոքսից մի հատված, ենթաստամոքսային գեղձի գլխիկը, ընդհանուր լեղածորանից մի հատված, տասներկումատնյա աղին, բարակ աղու սկզբնահատվածից մի մաս և լեղապարկը։ Սրանից զատ հեռացվում են ախտահարված այն ավշահանգույցները, որոնք հարթ գեղձային տեղակայում ունեն և պարտադիր է հեռացնել դրանք, որպեսզի վիրահատությունը կրի լիարժեք բնույթ»,-ասաց բժիշկ Նասիբյանը։

Ըստ նրա՝ ենթաստամոքսային գեղձի հետ կապված խնդիրներն այսուհետ բուժվելու են Գյումրի բժշկական կենտրոնում և անհրաժեշտություն չի լինի հասնել մայրաքաղաք։

Բժիշկը տեղեկացրեց նաև, որ շուտով պաշտոնապես կբացվի Գյումրի բժշկական կենտրոնի ուռուցքաբանական բաժանմունքը։ Նշենք, որ Գյումրու ուռուցքաբանական դիսպանսերը միավորվել է Գյումրի բժշկական կենտրոնին։

Արմիկ Մովսիսյան