ՀՀ-Ադրբեջան սահմանին տեղի կունենա սահմանագծման հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը․ Շառլ Միշել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

12.08.2026 | 00:10
«Արարատ-Արմենիան» դուրս մնաց Չեմպիոնների լիգայից. ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 23:21
ԲԸՏՄ-ն Երևանում կանխել է ապօրինի հորատման աշխատանքները
11.08.2026 | 22:39
Ճապոնիայի Իբարակի նահանգում մոլեգնում է թայֆունը
11.08.2026 | 22:12
Վաշինգտոնում կայացել է Հայաստանի, Ադրբեջանի և ԱՄՆ բարձրաստիճան դիվանագետների եռակողմ հանդիպումը
11.08.2026 | 22:04
Օգոստոսի 15-ը ռիսկայի՞ն կլինի Եվրոպայի համար․ Բրյուսելն ու Մադրիդը զգուշացնում են Սեուտա անօրինական մուտք գործել ցանկացողներին
11.08.2026 | 21:48
Վաշինգտոնում քննարկվել են ՀՀ-ԱՄՆ ռազմավարական գործընկերության զարգացման հեռանկարները
11.08.2026 | 21:36
Ահազանգ է ստացվել, որ ընտանիքը երկու անչափահաս երեխաների հետ արգելափակվել է ճանապարհին․ ՆԳՆ
11.08.2026 | 21:15
Չեմպիոնների լիգա․ «Արարատ-Արմենիայի» մեկնարկային կազմը «Ցելյեի» դեմ խաղում
11.08.2026 | 20:57
Հունգարիան նոր նախագահ ունի
11.08.2026 | 20:39
Վիկտորյա Այդինյանը վերանշանակվել է Մհեր Գրիգորյանի գրասենյակի ղեկավարի պաշտոնում
11.08.2026 | 20:19
Միայն 4 օրում պարեկները վարորդների կողմից բեռների փոխադրման կանոնների խախտման 90 դեպք են արձանագրել
11.08.2026 | 20:06
Բնակարաններ՝ նորընծա սպաներին․ Սուրեն Պապիկյանը ստորագրել է հավաստագրերը
11.08.2026 | 19:51
Դեպի Եվրոպա՝ «Ուժեղ Հայաստան»-ի հետ․ ինչպես ռուսամետ դաշինքն ընտրեց Եվրաինտեգրման հանձնաժողովը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
11.08.2026 | 19:29
Հայտնի է Հայաստանի գավաթի նախնական փուլի ժամանակացույցը
11.08.2026 | 19:18
Ռուսական «ստվերային նավատորմի» լցանավի վրացի հրամանատարն ԱՄՆ-ում դատապարտվել է 10 ամսվա ազատազրկման
Բոլորը

Եվրոպական խորհրդի նախագահ Շառլ Միշելը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի ու Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ  եռակողմ հանդիպումից հետո հանդես է եկել հայտարարությամբ։ Միշելը նշել է, որ հանդիպումը եղել է արդյունավետ։

«Մանրամասնորեն քննարկվել են մարդասիրական հարցերը, այդ թվում՝ ականազերծումը, ձերբակալվածների ազատ արձակումը ու անհետ կորածների ճակատագրի լուծմանն ուղղված ջանքերը»,- ասել է Շառլ Միշելը:

Անդրադառձնալով սահմանային խնդիրներին՝ եվրոպացի պաշտոնյան հայտնել է, որ առաջիկա օրերին միջպետական սահմանին տեղի կունենա սահմանային հանձնաժողովների առաջին համատեղ նիստը։

«Սահմանների հարցով համատեղ հանձնաժողովների առաջին հանդիպումը տեղի կունենա միջպետական սահմանին առաջիկա օրերին, կքննարկվեն սահմանագծման և սահմանային անվտանգությունը լավագույնս ապահովելու հետ կապված բոլոր հարցերը», – հայտարարել է Միշելը:

Անդրադառնալով հաղորդակցությունների ապաշրջափակման վերբաերյալ ձեռքբերումներին՝ վերջինս նշել է, որ համաձայնություն է ձեռք բերվել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ։

«Ղեկավարները համաձայնության են եկել տարանցման կարգավորման սկզբունքների վերաբերյալ՝ արևմտյան Ադրբեջանի և Նախիջևանի, Ադրբեջանի տարածքով՝ Հայաստանի տարբեր մասերի, ինչպես նաև թե ինչ սկզբունքով են իրականացվելու միջազգային փոխադրումները երկու երկրների հաղորդակցության ուղիների և ենթակառուցվածքների միջոցով։ Հատկանշական է, որ նրանք համաձայնության են եկել սահմանային վարչարարության, անվտանգության սկզբունքների և միջազգային տարանցումների տուրքերի շուրջ։ Եվ փոխվարչապետերն այս պայմանավորվածությունները առաջ կտանեն առաջիկա օրերին», – նշել է Միշելը:

Անդրադառնալով խաղաղության պայմանագրին՝ Եվրոպական խորհրդի ղեկավարը նշել է, որ երկու երկրների ղեկավարները պայմանավորվել են շարունակել Հայաստանի և Ադրբեջանի միջև ապագա խաղաղության պայմանագրի շուրջ քննարկումները, որով պետք է կարգավորվեն երկու երկրների միջև միջպետական հարաբերությունները։ «Ես ընդգծեցի երկու կողմի համար, որ իմ համոզմամբ՝ անհրաժեշտ է, որ Ղարաբաղի էթնիկ հայ բնակչության իրավունքներին ու անվտանգությանը ևս անդրադարձ կատարվի», – ասել է նա:

Անդրադառնալով Սոցիալ-տնտեսական զարգացմանը՝ Շառլ Միշելը նշել է, որ ԵՄ-ն պատրաստ է ուժեղացնել իր աջակցությունը բնակչությունը երկարաժամկետ կայուն խաղաղության նախապատրաստելու հարցում։

«Մենք պայմանավորվել ենք սերտ կապի մեջ մնալ ու կրկին նույն ձևաչափով հանդիպել հուլիս-օգոստոս ամիսներին», – եզրափակել է Շառլ Միշելը:

 

Տաթև Ֆռանգյան