Քոչարյանի, Սերժ Սարգսյանի ուժերը մեծ նվեր են Փաշինյանին․ «օդիոզների» կողքին ժողովուրդը նրան է ընտրում․ Դավիթ Սանասարյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի շուրջ ձևավորված քաղաքական ուժերը պատերազմից հետո ընկած ժամանակահատվածում՝ մինչ օրս, բացառապես օգտակար են լինում Նիկոլ Փաշինյանին՝ նրան մեծ նվեր են մատուցում։ Factor TV-ի հարցազրույցում այս տեսակետն է հայտնում «Ինքնիշխան Հայաստան» կուսակցության ղեկավար Դավիթ Սանասարյանը։

«Իրենց՝ Ռոբերտ Քոչարյանի և Սերժ Սարգսյանի առկայությունը որևէ տարածքում արդեն ժողովրդի մոտ հստակ դիրքորոշում է ձևավորում, ուզում է՝ բոլորը նոր դեմքեր լինեն։ Ժողովուրդը հստակ դիրքորոշում ունի այդ ուժերի, նրանց հետևում կանգնած «օդիոզ» կերպարների մասին, և ասում են՝ եթե գլխավոր ուժերն այս երեքն են, ընտրում ենք Նիկոլ Փաշինյանին»,- ասում է նա։

Դավիթ Սանասարյանը վստահ է՝ ցնցումներ, քաոս ստեղծելն է փողոցի ուժերի նպատակը, որպեսզի Հայաստանում ռուսահպատակ իշխանություն ձևավորվի, սակայն կասկած չունի՝ նրանք հաջողության չեն հասնելու, քանի որ չունեն ժողովրդի մեծամասնության աջակցությունը։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան