Անկլավներով սահմանին վերադարձը կհանգեցնի Հայաստանի և Ադրբեջանի կոնֆլիկտին՝ նույնիսկ առանց Արցախի․ Սամվել Մելիքսեթյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Քաղաքականություն
20.05.2022 | 19:00Եթե Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղություն հաստատելու ցանկությունն անկեղծ է, հայ-ադրբեջանական նոր սահմանը պետք է հաշվի առնի տասնամյակներով ստեղծված իրականությունը, այլ ոչ թե խնդիրներ ստեղծի ապագայի համար։ Factor TV-ի հետ զրույցում նման կարծիք հայտնեց քաղաքական վերլուծաբան Սամվել Մելիքսեթյանը։
Նրա խոսքով՝ անկլավներով խորհրդային իրադրությանը վերադարձը, հակառակը, կհանգեցնի նոր խնդիրների և՛ հայերի, և՛ ադրբեջանցիների համար։