Ո՞վ է մեղավոր Ծիծեռնակաբերդի խճուղում փլուզման համար․ ճանապարհը փակ կմնա անորոշ ժամանակով․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

22.04.2026 | 14:29
Բացահայտվել է ապօրինի թմրաշրջանառության դեպք․ խուզարկությամբ հայտնաբերվել է նաև զենք-զինամթերք
22.04.2026 | 14:20
Ալիևը հայտարարել է, որ Ադրբեջանի և Հայաստանի միջև արդեն իսկ խաղաղություն է հաստատվել
22.04.2026 | 14:13
Ստեփանակերտի Մայր տաճարի թիրախավորումը և հիմնահատակ քանդումը միջազգային իրավունքի և դատական ակտերի բացահայտ խախտում է․ Արցախի Միություն
22.04.2026 | 14:08
ՀՀ-ում Մեծ Բրիտանիայի դեսպանի հետ քննարկվել է Եվրոպական քաղաքական համայնքի գագաթնաժողովի օրակարգը
22.04.2026 | 14:05
Ըմբշամարտի ԵԱ․ Սլավիկ Գալստյանը հաղթեց ու կգոտեմարտի բրոնզե մեդալի համար․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
22.04.2026 | 13:58
Ստամբուլում այս տարի ևս արգելվել է Հայոց ցեղասպանության հիշատակի միջոցառման անցկացումը
22.04.2026 | 13:50
Հայաստանի վարչապետը և Ադրբեջանի նախագահն այժմ լավ ընկերներ են. Ուիթկոֆ
22.04.2026 | 13:42
Ուկրաինան դիմել է Թուրքիային՝ Զելենսկիի և Պուտինի հանդիպումը հյուրընկալելու խնդրանքով
22.04.2026 | 13:34
Քննարկվել են Կոտայքի մի շարք հուշարձանների ամրակայման, վերականգնման և պահպանության հարցեր
22.04.2026 | 13:27
Սամվել Կարապետյանի ուժը ԿԸՀ-ում գրանցվել է «Ուժեղ Հայաստան» անվամբ
22.04.2026 | 13:16
Իրանն Իսրայելին մեղադրել է Թեհրանի և Բաքվի միջև թշնամանք հրահրելու փորձի մեջ
22.04.2026 | 13:08
UFC-ն հաստատել է Էդմեն Շահբազյանի ու Բրենդան Ալենի մենամարտը
22.04.2026 | 13:00
ՌԴ ԱԽ-ն հայտարարել է, թե ԵՄ-ին անդամակցելով՝ «Հայաստանը կկորցնի իր ՀՆԱ-ի 23 տոկոսը»
22.04.2026 | 12:59
Վրաստանի ՊՆ-ում տեղի է ունեցել Սուրեն Պապիկյանի դիմավորման հանդիսավոր արարողությունը
22.04.2026 | 12:52
«Չելսին» 1912 թ․ անհաջող շարքն է կրկնել․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Այսօր վաղ առավոտից Ծիծեռնակեբերդի խճուղին երկկողմանի փակվել է, պատճառը ճանապարհահատվածի փլուզումն է։ Ծիծեռնակաբերդի խճուղու այդ հատվածում շինարարություն էր ընթանում։ Արտակարգ իրավիճակների նախարարության տվյալներով՝ փլուզվել է մոտ 22 քմ տարածք, շրջվել է երեք արտաքին լուսավորման սյուն, վնասվել են մալուխներ և կոյուղատար խողովակ։ Տուժածներ չկան: Փրկարարները սահմանազատել են տարածքը։ Ճանապարհի այդ հատվածի մի մասը շինարարական աշխատանքների պատճառով փակ էր, երթևեկությունն իրականացվում էր երթևեկելի 2-րդ գոտով միայն։

Երևանի քաղաքապետարանից մեզ տեղեկացրեցին, որ փլուզումը տեղի է ունեցել, քանի որ հարակից հատվածում շինարարություն իրականացնող ընկերությունը չի ապահովել ճանապարհի ամրակցման քայլերը և տեղի է ունեցել հողային շերտի նստվածք, ինչի հետևանքով ճանապարհն անորոշ ժամանակով փակ կմնա։

Այդ հատվածում բնակելի թաղամասի կառուցման աշխատանքներ է իրականացնում  «Սահակյանշին» ընկերությունը։ Factor TV-ն փորձեց պարզաբանում ստանալ նաև կառուցապատող ընկերությունից, որտեղից մեզ տեղեկացրեցին, որ փլուզման վտանգը կար, հենց այդ պատճառով էլ ճանապարհի մի հատվածը երթևեկության համար փակված էր։

«Փլուզման պատճառը տեղատարափ անձրևներն են եղել։ Մենք բազմիցս ասել ենք, որ տարիներ առաջ Ծիծեռնակաբերդի խճուղու այդ ճանապարհահատվածի լայնացման ժամանակ ճանապարհի լիցքն արվել է սխալ նյութերով ՝ չհամապատասխանելով նորմերին։ Այդ մասին էին վկայում նաև ճանապարհի վրա առաջացած ճաքերը։ Կա դրա մասին վկայող համապատասխան եզրակացություն և կազմված ակտ։ Մենք դիմել էինք քաղաքապետարան և ստացել թույլտվություն՝ այդ հատվածում մեր միջոցներով ամրացում անելու համար, սակայն անձրևների պատճառով աշխատանքները ձգձգվում էին։ Այս ձմռանը խցանվել էին նաև անձրևատար խողովակները, ինչի հետևանքով անձրևները լցվել են գրունտի տակ՝ առաջացնելով շերտի նստվածք։ «Սահակյանշին»-ը նաև ճանապարհահատվածի մոնիթորինգ է իրականացրել, որի աշխատանքներն ավարտվել էին և պետք է արդեն մեկնարկեին աշխատանքները՝ հեռացվեր ասֆալտն ու նոր լիցք արվեր։ Այդ տարածքում կառուցվելու է ամրացնող հենապատ, իսկ շենքը կառուցվելու է ոչ թե ճամփեզրին, այլ 15 մ հեռավորության վրա»,- նշված է «Սահակյանշին» ընկերության պարզաբանման մեջ։

Ճանապարհի եզրին շինարարությունն արգելված չէ՝ Միջազգային ճարտարապետների ակադեմիայի ճարտարապետ Հրաչյա Պողոսյանը, բայց նման դեպքերում պետք է ապահովված լինեն նաև անվտանգային հարցերը, պետք է ամրացվեր ճանապարհը։

Շինթույլտվություն տալուց հետո էլ պետք է իրականացվեր վերահսկողություն՝ արձանագրում է Հրաչյա Պողոսյանը։

«Սահակյանշին» ընկերությունը բնակելի համալիրի կառուցման շինթույլտվությունը ստացել է դեռ նախկին քաղաքապետ Հայկ Մարությանի օրոք։ Դեպքի հետ կապված մանրամասներ քաղաքապետարանն առայժմ չի ներկայացնում՝ վստահեցնելով, որ առաջիկայում պարզաբանում կտարածվի։ Այս պահին մասնագիտական աշխատանքները դեռ շարունակվում են, քննարկվում են նաև այլընտրանքային՝ շրջանցիկ ճանապարհի հնարավորությունները։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան