Ամառային սուրդլիմպիկ խաղերում հայ մարզիկները 5 բրոնզե մեդալ են նվաճել

Լուրեր

08.08.2026 | 15:38
Ողջույն Հայաստան. NVIDIA-ի հիմնադիր Ջենսեն Հուանգը շնորհավորել է Firebird-ի ԱԲ գործարանի բացման առիթով
08.08.2026 | 15:24
Կյանքից հեռացել է Լիոնել Մեսիի հայրը
08.08.2026 | 15:04
Ջերմաստիճանը կնվազի. ինչ եղանակ է սպասվում առաջիկա օրերին
08.08.2026 | 14:50
Ռուբինյանը շնորհավորել է խաղաղության հռչակագրի ստորագրման առաջին տարեդարձի առիթով
08.08.2026 | 14:24
Ինչ արդյունքներ ունեն հայ շախմատիստները Եվրոպայի Մ20 առաջնությունում երկու խաղափուլից հետո
08.08.2026 | 13:57
Վթարային ջրանջատում` Երևանի Շենգավիթ վարչական շրջանում
08.08.2026 | 13:46
Հրազդանում բացվել է Firebird AI ընկերության «ԱԲ գործարանը»
08.08.2026 | 13:39
Իսպանիան սահմանային վերահսկողություն է սահմանել Իտալիայից ժամանողների նկատմամբ
08.08.2026 | 13:20
«Ծիրան» սուպերմարկետում հացի արտադրամասի գործունեությունը կասեցվել է՝ սանիտարական խախտումների պատճառով
08.08.2026 | 12:54
Հյուսիսային կիսագնդում սահմանվել է ջերմաստիճանային նոր ռեկորդ
08.08.2026 | 12:34
Փաշինյանն ու Ալիևը հեռախոսազրույց են ունեցել
08.08.2026 | 12:25
NBA-ի աստղն անհավանական դիպուկություն է գրանցել. ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.08.2026 | 12:17
15 հազար դրամի դիմաց՝ բանկային տվյալներ․ հերթական զեղծարարությունը
08.08.2026 | 11:56
Ինչպես են գետնին պառկեցնում ու ձերբակալում Հովիկ Աբրահամյանի որդուն. ՔԿ-ն կադրեր է հրապարակել
08.08.2026 | 11:36
Զիդանի որդին փոխել է ակումբը
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն ընդունել է Խուլերի հայկական սպորտային կոմիտեի ներկայացուցիչներին, ովքեր մայիսի 1-ից 15-ը Բրազիլիայի Կալիաս քաղաքում մասնակցել են ամառային սուրդլիմպիկ խաղերին և 5 բրոնզե մեդալ նվաճել:

Հայաստանի սուրդլիմպիկ հավաքականի կազմում ընդգրկված է եղել 7 մարզիկ: Բրոնզե մեդալներ են նվաճել հունահռոմեական ոճի ըմբիշներ Սարգիս Սարգսյանը (55 կգ), Ժորա Գրիգորյանը (67 կգ), Նարեկ Նիկողոսյանը (87 կգ), ազատ ոճի ըմբիշ Սենիկ Սերոբյանը (57 կգ) և ձյուդոիստ Ռոբերտ Գևորգյանը (-60 կգ):

ԿԳՄՍ նախարարի տեղակալի հետ հանդիպմանը, բացի մեդալակիր մարզիկներից, ներկա են գտնվել նաև Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը, մարզիչներ Գագիկ Սերոբյանը, Մարտին Ալիխանյանը, Ժիրայր Հովհաննիսյանը և Արտյոմ Մելքոնյանը:

Կարեն Գիլոյանը շնորհավորել է մրցանակակիրներին և շնորհակալություն հայտնել գոհացնող արդյունքների համար. «Շատ շնորհակալ եմ այս մասնակցության համար: Հաջորդ տարվա համար բյուջեն հաստատված է, կստանաք այն բոլոր ֆինանսական հատկացումները, որոնք նախատեսված են օրենքով: Ի դեպ, այդ մասով մենք մտադիր ենք նաև որոշակի աճ տալ՝ հավաքների և մրցումների մասնակցության քանակն ավելացնելու համար»:

Կարեն Գիլոյանը նաև նշել է՝ շուտով ունենալու ենք բարձրագույն վարպետության մարզադպրոց և նույն շենքում ադապտիվ սպորտի կենտրոն, ինչը մեծ հնարավորություններ կընձեռի հաշմանդամություն ունեցող անձանց և կօգնի դառնալ ավելի պրոֆեսիոնալ:

«Խուլերի հավաքականը մեր լավագույն թիմերից է և ադապտիվ սպորտի կենտրոնում հնարավորություն կստանա օգտվելու նոր ստեղծվող դահլիճի ծառայություններից, կլինի նաև որոշակի ֆիզիոթերապևտիկ և հոգեբանական օգնության հնարավորություն: Հավատացնում եմ՝ դուք մշտապես գտնվում եք պետության ուշադրության կենտրոնում: Ինքս ամեն ինչ կանեմ, որպեսզի հետզհետե ամեն ինչ ավելի լավ լինի և ձեզ ավելի հարմարավետ զգաք»,- ասել է ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Խուլերի հայկական սպորտային կոմիտեի նախագահ Գրիգոր Գրիգորյանը շնորհակալություն է հայտնել ԿԳՄՍ նախարարությանը մշտական աջակցության համար. «Շնորհակալ ենք աջակցության և համագործակցության համար: Ի դեպ, սա երկրորդ անգամ է, որ մեր տղաները մեդալներ են նվաճում սուրդլիմպիկ խաղերում: Շատ գոհ ենք նրանց գրանցած արդյունքներից: Սա իսկապես մեծ նվաճում է: Մեր մարզիկներն ու մարզիչները երկար տարիների փորձառություն ունեն, և վստահ ենք՝ դեռ շատ հաջողություններ են գրանցելու»:

Հավելենք, որ Բրազիլիայի Կալիաս քաղաքում անցկացված սուրդլիմպիկ ամառային խաղերը պետք է կայանային 2021 թվականին, սակայն հետաձգվել էին կորոնավիրուսի համավարակի պատճառով: