Մի քանի դատավորների հետ կապված գաղտնի փաստաթղթեր են ինձ ուղարկել՝ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր․ Կարեն Անդրեասյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

09.06.2026 | 23:19
Կանանց Հայաստանի հավաքականը 0:6 հաշվով պարտվեց Բելառուսին. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 23:00
Antropic-ը զգուշացնում է․ ԱԲ զարգացումը 25 տոկոս հավանականությամբ կարող է դուրս գալ մարդու վերահսկողությունից
09.06.2026 | 22:52
Միկա Բադալյանին կալանավորելու միջնորդությունը բավարարվել է
09.06.2026 | 22:34
Եղիշե Մելիքյանը` Մոլդովայի հետ ոչ-ոքիի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 22:17
Տրանսպորտային միջոցը երկրորդ շարքում կանգառ կամ կայանում կատարելու համար կազմվել է 7595 արձանագրություն․ ՆԳՆ
09.06.2026 | 22:04
«Թալիբան»-ն Աֆղանստանի պետական ​​ծառայողներին արգելել է սմարթֆոններ օգտագործել
09.06.2026 | 21:50
Ալբանիայի ԱԳՆ-ն շնորհավորել է Նիկոլ Փաշինյանին ընտրություններում հաղթանակի կապակցությամբ
09.06.2026 | 21:37
27/7 ընտրատեղամասի տվյալները սխալ են մուտքագրվել ոչ միայն  ԲՀԿ-ի դեպքում
09.06.2026 | 21:33
Բաքվի վերաքննիչ դատարանում Արայիկ Հարությունյանի փաստաբանը խնդրել է արդարացնել իր պաշտպանյալին
09.06.2026 | 21:24
Ադրբեջանը ծրագրում է Թուրքիայից KAAN կործանիչներ գնել
09.06.2026 | 21:10
Երևանի և 8 մարզի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
09.06.2026 | 20:55
Հայաստանի հավաքականը բաց թողեց հաղթանակը Մոլդովայի դեմ խաղում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:45
Մի քանի քվեն ու պատերազմի սպառնալիքը․ ինչպես վերահաշվարկը կարող է փոխել ապագա ԱԺ-ի պատկերը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
09.06.2026 | 20:39
«Օսիպյանը հրաժարվել է բուժզննումից․ հացադուլի 14-րդ օրից հետո կյանքը ցանկացած պահի կարող է դադարել»․ փաստաբան
09.06.2026 | 20:30
Ով էր վստահ, որ հաղթելու է․ սպասելիքներ և իրականություն․ ԵզրաԿԱՑՈՒԹՅՈՒՆ
Բոլորը

Այսօր առավոտյան ինձ տեղեկացրեցին, որ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը մի քանի դատավորի հետ կապված գաղտնի փաստաթղթեր է ինձ ուղարկել՝ հերթական անգամ բացահայտելով կոռուպցիոն լուրջ ռիսկեր: Անունները չհրապարակելու դեպքում հուսով եմ ինձ պատասխանատվության չեն ենթարկի՝ այս տեղեկությունը հայտնելու համար»,- այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ այս մասին նշեց ՀՀ արդարադատության նախարար Կարեն Անդրեասյանը: Նրա խոսքով՝ վեթինգը կա, շարունակվում է, բայց մեծ վեթինգի համար պետք են սահմանադրական բարեփոխումներ:

«Դեսպան Թրեյսին էլ դա նշեց, որ մենք չենք կարող մեկ օրում դատարկել ամբողջ դատական համակարգը և չունենալ արդարադատության կոլապս: Այն իրական աշխատանքը, որ հիմա արվում է դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգում, մեր նախարարության ամենաարդյունավետ ու ամենալուրջ քայլերից մեկն է, որի մասին հասարակությունը պատկերացում չունի: Մենք զբաղվում ենք նաև նոր դատարանների ստեղծմամբ, դատավորների ավելացմամբ, նրանց մասնագիտական պատրաստմամբ, դատավորների աշխատավարձի բարձրացմամբ:

Մեզ համար ամենակարևոր քայլերից մեկը դատավորների կարգապահական պատասխանատվության համակարգի ճիշտ գործարկումն է: Սա լավագույն ճանապարհն է,  որ մենք ունենանք անցնցում արդարադատություն: Ամեն դատավոր պետք է իմանա, որ կա կարգապահական վարույթ հարուցող մարմին, որը օբյեկտիվ է, դա իրենց կորպորատիվ ընկերները չեն, որը կա էթիկայի հանձնաժողովում: Դա մի մարմին է, որը առանց ճնշումների, առանց յուրային ու ոչ յուրային նայելու՝ հարուցում է կարգապահական վարույթներ: Ամեն դատավոր պետք է իմանա, որ երբ կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովը, արդարադատության նախարարը բերում են այդ կարգապահական վարույթները ԲԴԽ, այնտեղ լինելու է արդար որոշում»,-  նշեց Անդրեասյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: