Փաստում ենք Հայաստանի առաջընթացը ժողովրդավարական գործընթացներում․ ԱՄՆ դեսպան

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

1992 թվականից սկսած ԱՄՆ կառավարությունը Հայաստանին տրամադրել է շուրջ 3 մլրդ դոլարի աջակցություն, որը միտված է հայ ժողովրդի կենսամակարդակի բարելավմանը։ Այս մասին այսօր Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում ասաց ՀՀ-ում ԱՄՆ արտակարգ և լիազոր դեսպան Լին Թրեյսին։

«Ես ուզում եմ նշել, որ մենք միայնակ չենք այս ոլորտում, կան այլ գործընկերներ, Եվրամիության մեր գործընկերները, ինչպես նաև ԵՄ անդամ երկրները, որոնք երկկողմ ձևափով աշխատում են Հայաստանի հետ։ Ես ուզում եմ իմ գնահատանքը հայտնել հայ ժողովրդին, որովհետև այն, ինչ մենք անում ենք աջակցության տիրույթում, դա հնարավոր չէր լինի, եթե չլիներ փոխգործակցություն, չլիներ ժողովրդի կամքը, չլինեին մարդիկ, որոնք ցանկանում էին քաղել այդ աջակցության պտուղները։

ԱՄՆ-ն լավ գործընկեր է ձեռք բերել՝ ի դեմս Հայաստանի կառավարության՝ բարեփոխումների իրականացման ճանապարհին։ Մենք աշխատում ենք տարբեր ոլորտներում, որոնք միտված են ժողովրդավարության խթանմանը, ժողովրդավարական հասատատությունների կառուցմանը, կոռուպցիայի դեմ պայքարին, տնտեսության զարգացմանը։

Եվ մի բան, որը կարծում եմ ամենակարևորն է, մարդկային կապիտալում ներդրումներն են։ Եթե մարդկային կապիտալում ներդրումներ չես կատարում, չես կարող հաջողել այլ ոլորտներում»,- ասաց դեսպանը։

Անդրադառնալով ՀՀ վարչապետի այն  մտքին, որ քաղաքացիներին պետք է պատրաստել ժողովրդավարությանը մասնակից լինելուն՝ դեսպանը կարծիք հայտնեց, որ դա կարևոր գործոն է, որպեսզի ժողովրդավարությունը զարգացում ապրի:

ՀՀ-ում ԱՄՆ դեսպանի դիտարկմամբ՝ Հայաստանն առաջընթաց ունի ժողովրդավարական գործընթացներում:

Մանրամասները՝ տեսանյութում: