Պետություն-մասնավոր հատված համագործակցությամբ կվերականգնվի Չորաթանի Սուրբ Հռիփսիմե եկեղեցին

Լուրեր

10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
09.10.2026 | 23:27
Թրամփը հայտնել է Պուտինի հետ «շատ հաջող» բանակցությունների և ռուսական դիզվառելիքի մատակարարումների շուրջ պայմանավորվածության մասին
Բոլորը

Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության և բարերար Վարդան Քալանթարյանի միջև կնքվել է համագործակցության հուշագիր ՀՀ Տավուշի մարզի Բերդ համայնքի վարչական տարածքում գտնվող Չորաթան գյուղի Սուրբ Հռիփսիմե եկեղեցու ամրակայման, նորոգման և վերականգնման աշխատանքների իրականացման վերաբերյալ․ տեղեկացնում են ԿԳՄՍՆ-ից։

«Հուշագիրը ԿԳՄՍ նախարարության կողմից ստորագրել է նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը: Նա շնորհակալություն է հայտնել բարերարին համագործակցության համար՝ հուշարձանների պահպանության գործում կարևորելով մասնավոր հատվածի աջակցությունը պետությանը:

Բարերար Վարդան Քալանթարյանը նշել է, որ ծնունդով Չորաթան գյուղից է, և եկեղեցու վերականգնման աշխատանքներին ուղղված քայլերը նախաձեռնել է դեռևս 2014 թ.-ից: Վերականգնման նախագիծն արդեն համաձայնեցվել է, բացվել է խորանը, պեղումներն իրականացվել են, և դրանց արդյունքում պարզվել է՝ 16-րդ դարով թվագրվող եկեղեցին իրականում 13-րդ դարի կառույց է:

«Ամենայն հարգանք տածելով մեր պատմամշակութային արժեքների նկատմամբ՝ հինը պետք է պահպանենք և ավելացնենք նորը»,- ասել է բարերարը՝ հավելելով, որ այս ընթացքում եկեղեցու հարակից տարածքը ձեռք է բերվել, և վերականգնումից հետո եկեղեցին կդառնա գործող՝ շահագրգիռ բոլոր կողմերի նախնական համաձայնությամբ:

Ի պատասխան՝ փոխնախարար Ալֆրեդ Քոչարյանն արձանագրել է. «Շատ ուրախալի է, որ մարդիկ չեն մոռանում իրենց ծննդավայրը, և դրա արդյունքում շահում է նաև հուշարձանը»:

Խորհրդային տարիներին եկեղեցին ծառայել է որպես ցորենի պահեստ, հետագայում բարերարի ջանքերով այն գրանցվել է համայնքի անունով: Տարածքում նախատեսվում է կառուցել նաև զանգաշտարակ և հոգևորականի կացարան»,- ասված է հաղորդագրությունում։