ՀՀ քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների․ ՀԿ-ները դարձել են հարձակումների թիրախ․ Անդրեա Վիկտորին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
Բոլորը

«Հայաստանին հաջողվել է պահպանել հիմնական ազատությունները, հաշվի առնելով համավարակի ժամանակ խորհրդարանի գործունեությունը, մամուլի բազմակարծությունը»,- Ժողովրդավարության հայկական ֆորումի ժամանակ իր ելույթում այս կարծքը հայտնեց Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավար Անդրեա Վիկտորինը:

Հայաստանի գլխավոր ձեռքբերումներից մեկը՝ ազատ, մրցակցային, թափանցիկ և լավ կազմակերպված արտահերթ խորհդարանական ընտրություններ էին 2021 թվականին՝ չնայած նախապատրաստական կարճ ժամկետին և համաշխարհային առողջապահական ճգնաժամին: Ընտրությունների ժամանակ Հայաստանն արտահայտեց իր ժողովրդի կամքը շարունակելու ժողովրդավարության ուղին, շարունակելու իր բարեփոխումների ուղին: Այս նպատակով Հայաստանին անհրաժեշտ է անկախ, բազմակարծիք, վստահելի և պատասխանատու մեդիա ոլորտ: Խոսքի ազատության իրավունքի ամրապնդումը, անկախ մեդիայի և պատասխանատու լրագրության զգացումը խաղաղության և ժողովրդավարության կարևոր նախադրյալներն են, որպեսզի ճշգրիտ տեղեկատվություն ստանալու հնարավորություն ունենանք և ազդեցություն չկրենք ապատեղեկատվությունից: Եվրամիությունը պաշտպանում է լրատվամիջոցների ազատությունը և բազմակարծությունը որպես ժամանակակից ժողովրդավարության հիմնասյուներ և բաց ու ազատ բանավեճի հնարավորություն ստեղծողներ»,- ասաց Վիկտորինը:

Հայաստանում Եվրոպական Միության պատվիրակության գրասենյակի ղեկավարի կարծիքով՝ Հայաստանին նաև անհրաժեշտ է հզոր քաղաքացիական հասարակություն, որը ցանկացած ժողովրդավարական համակարգի առանցքային բաղադրիչն է:

«Քաղաքացիական հասարակության ակտիվ ներգրավվածությունը քաղաքականության մշակման և կառավարման բարեփոխումներում կարևոր է Հայաստանում քաղաքական վերափոխման հասնելու համար: Այնուամենայնիվ, Հայաստանի քաղաքացիական հասարակությունը ենթարկվում է քննադատությունների, մարդու իրավունքների ակտիվիստները և քաղաքացիական հասարակության կազմակերպությունները, որոնք առաջ են մղում մարդու իրավունքները և ժողովրդավարական արժեքները և խաղաղաշինությունը, դարձել են հարձակումների, մեղադրանքների և ատելության խոսքի թիրախ»,- ընդգծեց Վիկտորինը:

Մանրամասները՝ տեսանյութում։