ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է. Նիկոլ Փաշինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

«Հայաստանում ժողովրդավարական մշակույթի խթանումը» ծրագրի շրջանակներում մեկնարկել է «Ժողովրդավարության հայկական ֆորում» միջոցառումը, որը կազմակերպվել է Freedom House-ի և «Իրազեկ քաղաքացիների միավում» ՀԿ համատեղ ջանքերով։

Միջոցառմանը ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ ժողովրդավարությունը Հայաստանի միջազգային բրենդն է, և Հայաստանը ճիշտ վայր է ժողովրդավարության ֆորում անցկացնելու համար:

«Ժողովրդավարությունը ՀՀ միջազգային հիմնական բրենդն է: Սովորաբար ՀՀ-ում այս պնդումն անելիս ես հղում եմ անում միջազգային ամենատարբեր կազմակերպությունների հրապարակած զեկույցներին, բայց քանի որ այստեղ այդ հրապարակումների, զեկույցների հետ առնչություն ունեցող բազմաթիվ մարդիկ կան, ես հիմա ուզում եմ հարցին նայել հակառակ կողմից, որովհետև զեկույցները կարևոր են, բայց ամենաէականը չեն:

Ուզում եմ արձանագրել, որ եթե Հայաստանում ժողովրդավարության մասին խոսելիս հղում եմ անում միջազգային կազմակերպությունների զեկույցներին, հիմա ուզում եմ ժողովրդավարության մասին խոսելիս հղում անել ՀՀ քաղաքացուն:

Հայաստանում ժողովրդավարության կարևոր ինստիտուտը քաղաքացու ինստիտուտն է: Հենց քաղաքացին է ՀՀ-ի ժողովրդավարության առանցքային երաշխավորը: Սա պայմանավորված է նրանով, որ ՀՀ քաղաքացին գիտի, որ ինքը որոշող է, ինքը որոշում կայացնող հիմնական ու առանցքային սուբյեկտն է այնպես, ինչպես նախատեսված է ՀՀ Սահմանադրությամբ»,- նշեց Նիկոլ Փաշինյանը:

«Ինչո ՞վ է ընդհանրապես տարբերվում ժողովրդավարական երկրի քաղաքացին, պայմանականորեն ասած, ոչ ժողովրդավարական երկրի քաղաքացուց: Մի շատ, կարծում եմ, էական հանգամանքով: Ժողովրդավարական երկրի քաղաքացին ավելի մեծ պատասխանատվություն է զգում ինքն իր վրա, և հետևաբար, ժողովրդավարական երկրի քաղաքացին մտածելուն, խորհելուն, վերլուծելուն, կշռելուն ավելի մեծ և ավելի շատ ժամանակ է տրամադրում: Ժողովրդավարական հասարակությունում յուրաքանչյուր քաղաքացի զգում է, տեսնում է, գիտի իր պատասխանատվությունը երկրի այսօրվա, երեկվա և ապագայի համար: Հետևաբար, ուզում եմ ասել, որ Հայաստանի Հանրապետությունը 2020 թվականի 44-օրյա պատերազմից հետո շատ մեծ ցնցումների միջով անցավ և Հայաստանի Հանրապետության քաղաքացին էր, որ կանխեց Հայաստանի Հանրապետության պետականության փլուզումը, ինքնիշխանության և անկախության կորուստը»,- ընդգծեց Փաշինյանը:

Վարչապետն առաջարկեց ծափահարել Հայաստանի Հանրապետության քաղաքացուն, ով Հայաստանի Հանրապետությունում ժողովրդավարության առանցքը, հենասյունն ու անկյունաքարն է:

Մանրամասները՝ տեսանյութում։