Նիկոլ Փաշինյանի ելույթից հետո Ադրբեջանը դիվանագիտական մեկուսացման մեջ հայտնվեց․ ունենք ազդակներ՝ Բաքվի պահվածքն ընդունելի չէ․ Էդուարդ Աղաջանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 14:14
«Դուք սաղ կյանքում թուրքերենի շարադրություն եք գրել», «Խելոք պուպուի պես գրում եք», «Խառնում ես»․ լեզվակռիվ Կարապետյանի ու Ռուբինյանի միջև․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 14:05
Բուլղարիայի ափերին ԱԹՍ-ները հարվածել են երկու նավի․ դրանցից մեկը խորտակվել է, անձնակազմը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:57
Թոմաս Ադորյանը գեղեցիկ գոլ է խփել Արգենտինայի առաջնությունում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:49
Հոկտեմբերի 6-ի երեկոյան և 7-ի գիշերը առանձին շրջաններում սպասվում են հորդառատ անձրևներ
06.10.2026 | 13:40
Բաքուն հայտնել է, որ Սև ծովում բեռնատար նավի վրա ԱԹՍ-ի հարձակման հետևանքով Ադրբեջանի քաղաքացի է զոհվել, ևս մեկը՝ անհետ կորել
06.10.2026 | 13:32
Ռուբեն Ռուբինյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
06.10.2026 | 13:31
NYMEX․ Ոսկու գինը նվազել է, արծաթինն ու պլատինինը՝ աճել
06.10.2026 | 13:24
Որ մի քիչ ջանք թափեմ, էնքան կպայմանավորվեմ Ձեզ հետ․ Ռուբեն Ռուբինյանը՝ Քրիստինե Վարդանյանին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 13:18
Հայաստանը և Cerebras-ը քննարկել են AI ենթակառուցվածքների ոլորտում համագործակցությունը
06.10.2026 | 13:06
Նաիր Թիկնիզյան. «Հպարտ եմ մեր հավաքականով»
06.10.2026 | 12:58
Պետք է տանել «ԱԱԾ պադվալ» և տասնամյակներով պահել. Նարեկ Կարապետյանը` ադրբեջանցի զինվորի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 12:47
Արթուր Խաչատրյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 12:46
Հայաստանը թույլ չի տա իր տարածքն օգտագործել Իրանի դեմ ուղղված գործողությունների համար․ Միրզոյանը՝ Ղալիբաֆին
06.10.2026 | 12:37
TRIPP-ի զարգացմանը զուգահեռ սպասվում է Հայաստան–Թուրքիա սահմանի բացում․ Փաշինյան
06.10.2026 | 12:26
Թրամփը հայտարարել է, որ Իրանը հնարավոր հարձակման դեպքում կարող էր «ոչնչացնել» Լոս Անջելեսն ու Սան Դիեգոն
Բոլորը

ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը Բրյուսելում հայտարարեց, թե Ադրբեջանն առայժմ չի ընդունել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման օրակարգում նաև Ղարաբաղի հետագա կարգավիճակն ու անվտանգությունը ներառելու՝ Երևանի առաջարկը, չնայած դրան՝ վաղ է համարում հարցը վերջնականապես փակելը:

«Մինչ այժմ մենք Ադրբեջանից դրական արձագանք չենք ստացել այս առաջարկներին, բայց ջանքեր են գործադրվում, որպեսզի այդ բանակցությունները հնարավոր դառնան»,- ասել է ՀՀ ԱԳՆ-ն։

Բաքուն մերժե՞լ է, թե՞ դեռևս չի ընդունում ՀՀ-ի առաջարկած վեց կետերը։ Factor TV-ի հարցազրույցում ՀՀ ԱԺ Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Էդուարդ Աղաջանյանը նշում է․ «Ադրբեջանի ԱԳ նախարարը մի քանի օր առաջ անդրադարձել էր ՀՀ-ի կողմից առաջարկված վեց կետերին, որակում էր արձագանք և գնահատում տարօրինակ։ Ես կարծում եմ՝ Ադրբեջանի ԱԳ նախարարի գնահատականն է տարօրինակ, որովհետև մեր առաջարկի վերնագիրը հենց «Պատասխան առաջարկներ էր Ադրբեջանի կետերին»։ Պարզ չէ՝ ինչի՞ մեջ էր Ադրբեջանի նախարարի զարմանքը։ Ադրբեջանը ոչ կառուցողական է տրամադրված։ Վարչապետի հայտնի ելույթից հետո Ադրբեջանը հայտնվեց դիվանագիտական մեկուսացման մեջ, որովհետև բոլոր միջազգային գործընկերները՝ թե՛ պետություններ, թե՛ կառույցներ, ամբողջությամբ ըմբռնում և կիսում են մեր տեսակետները, մեզ ազդակներ են ուղարկում, որ այն, ինչ անում է և ինչպես իրեն պահում է Ադրբեջանը, որևէ կերպ ընդունելի չէ և հասկանալի չէ։ Սա չի կարող հետագա գործընթացի վրա չունենալ իր ազդեցությունը և արդյունքները։ Դրա ականատեսը լինում ենք հիմա և հետագայում նույնպես կունենանք»:

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան