Զբոսաշրջիկների հոսքը Գյումրու թանգարաններ պակասել են․ պատճառը մուտքավճարի ավելացումն է

Լուրեր

14.11.2024 | 23:29
ՀՀ էկոնոմիկայի փոխնախարարի գլխավորած պատվիրակությունն այցելել է Չաբահար նավահանգիստ
14.11.2024 | 23:16
Հայաստանի ֆուտբոլի ընտրանին Երևանում պարտվեց Ֆարերյան կղզիների թիմին
14.11.2024 | 23:00
Սլովակիան դեկտեմբերին գազ կներկրի Ադրբեջանից
14.11.2024 | 22:48
Թուրքիայի կառավարությունը հետ է կանչել «օտարերկրյա գործակալների» մասին օրինագիծը քննադատություններից հետո
14.11.2024 | 22:33
Հունաստանը նախատեսում է փակել ավելի քան հարյուր ռազմաբազա
14.11.2024 | 22:19
Ադրբեջանը և Թուրքիան ռազմածովային համատեղ զորավարժություններ կանցկացնեն
14.11.2024 | 22:07
Երևանում և 7 մարզում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
14.11.2024 | 21:56
«Հրեշավոր լրահոսը» Փաշինյանի օրոք․ մեկ ասմվա ընթացքում երկու զինվոր է մահացել՝ խաղաղ պայմաններում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
14.11.2024 | 21:46
Եվրոպայում գազի գինը հասել է այս տարվա ամենաբարձր ցուցանիշին
14.11.2024 | 21:31
Գրետա Թունբերգն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
14.11.2024 | 21:13
Կտրականապես մերժում ենք անհիմն տեսակետները․ Նիդերլանդների ԱԳՆ-ն արձագանքել է Ալիևի մեղադրանքներին
14.11.2024 | 20:59
Երևանի 4 վարչական շրջանում փոշու պարունակությունը գերազանցել է սահմանային թույլատրելի կոնցենտրացիան
14.11.2024 | 20:43
Ալեն Սիմոնյանը Հունգարիայի ԱԺ նախագահին հրավիրել է Հայաստան
14.11.2024 | 20:42
Դամասկոսին իսրայելական հարվածի հետևանքով 15 մարդ է զոհվել
14.11.2024 | 20:30
Եթե ՔՊ-ին մի բան եմ ասում, ընդունում են, չպետք է հերոսաբար ասեմ՝ սրիկա եք․ Արծվիկ Մինասյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

Գյումրու համայնքապատական թանգարանների մուտքավճարի ավելացման պատճառով զբոսաշրջիկների հոսքը թանգարաններ պակասել է։ Այս մասին բարձրաձայնում է Գյումրու զբոսաշրջային ընկերություններից մեկի ղեկավար Գոռ Թորոսյանը։

Նրա փաստմամբ, եթե անցած տարի Գյումրի այցելող զբոսաշրջային խմբերը պարտադիր գոնե պիտի երեք թանգարաններ այցելեին, հիմա բավարարվում են ընդամենը մեկ թանգարան մտնելով։
«Դա կապված է մուտաքավճարի թանկացման հետ, եթե անցած տարի 600 դրամ էին տալիս, 200 դրամ երեխայի համար, 400 դրամ՝ ծնողի, այս տարի 1000 դրամ պիտի տան մտնելու համար՝ 300 դրամ երեխայի, 700 դրամ՝ ծնողի համար։ Իրենք ասում են, եթե անցած տարի երեք թանգարանի համար տալիս էինք 1800 դրամ, այս տարի պիտի տանք 3000 դրամ»,- ասում է զբոսավարը։
Գոռ Թորոսյանի ասելով, ի տարբերություն անցած տարվա, այժմ թանգարանների մուտքի մոտ հերթեր չկան, երբ գնաս, առանց հերթի կմտնես, սպասելու կարիք անգամ չի լինի։
«Անցած տարի երկու-երեք շաբաթ շուտ էի զանգում՝ օր ու ժամ ֆիքսելու համար, որ հյուրերին տանեի, չսպասեին, գիտեի՝ ինչ հերթեր էին։ Իսկ հիմա այդ խնդիրը չկա, երբ ուզեմ, կտանեմ, ազատ մտնում ենք կամ լավագույն դեպքում 5-10 րոպե ենք սպասում»,- ասաց Գոռ Թորոսյանը։

Ըստ նրա, թանգարանը ոչ թե որպես բիզնես պիտի դիտարկել, այլ որպես կրթական-մշակությաին օջախ, որը հնարավորություն պիտի տա դպրոցահասակներին բացը լրացնել այստեղ։ Նա նաև նշում է, որ մուտքավճարի փոփոխությունը Գյումրու ավագանու կողմից ընդունվել է առանց զբոսաշրջային ոլորտի մասնագետների հետ քննարկման։

Զբոսավարի ասելով, անցած տարի, իրենք կանխել են գնի փոփոխությունը՝ ավագանու անդամներին հիմնավորելով, թե ինչու չի կարելի բարձրացնել, այս անգամ տեղյակ չեն եղել հարցի քննարկումից։
«Եթե ուզում ենք, որ մեր սերունդը մի բան ավել սովորի, եթե աշակերտները դպրոցում մի բան բաց են թողել մեր մեծերի մասին ու պիտի գան թանգարանում սովորեն ու ոգեշնչվեն Հովհաննես Շիրազով կամ Ավետիք Իսահակյանով, ուրեմն թանգարանը չպիտի վերածենք միայն բիզնեսի, այն պարտավոր ենք դիտարկել որպես մշակութային- կրթական կենտրոն։ Հասկանում եմ, որ Հովհաննես Շիրազի թանգարան այցելելու համար 200 դրամը շատ ցածր գին է, բայց նաև պիտի հասկանանք, որ թանգարանն առավել կրթամշակութային օջախ է։ Ես այս հարցին բիզնեսի տեսանկյունից չեմ մոտենում, մենք խոսում ենք պետական թանգարանի մասին, իսկ պետությունը պարտավոր է կրթության մասին հոգ տանելու։ Թանգարան այցելելը կրթության մի մասն է, որը դպրոցում հաստատ բաց է մնում, պիտի լրացնել թանգարանում»,- ասում է Գոռ Թորոսյանը։

Նա Գյումրու համայնքապետարանի պատասխանատուներին առաջարկում է միասին նստել ու վերանայել գները, ոլորտի մասնագետների մասնակցությամբ նորից քննարկել հարցը։

Գյումրու համայնքապետարանից էլ տվյալներ են ներկայացնում՝ վստահեցնելով, որ այցելուների պակաս չկա, այցելուների պակաս նկատվել է միայն Առողջապահության նախարարության կողմից սահմանափակումներ սահմանելու ժամանակ, երբ թանգարան մուտք գործելու համար պահանջել են կորոնավիրուսային թեստի բացասական պատասխան կամ պատվաստման վկայական։

Ըստ քաղաքապետարանի ներկայացրած տվյալների, օրինակ ՝ Ասլամազյան քույրերի պատկերասրահը 2021 թվականի ապրիլին ունեցել է 368 այցելու, թանգարանը ստացել է 167 650 դրամի եկամուտ, 2022 թվականի ապրիլին այցելուների թիվը եղել է 944 է, եկամուտը՝ 521 000 դրամ։ Մհեր Մկրտչյանի թանգարան 2021 թվականի ապրիլինի այցելել է 358 հոգի, եկամուտը կազմել է 118 200դրամ, 2022 թվականին այցելուների քանակը եղել է 1096, եկամուտը՝ 461 000դրամ։

Արմիկ Մովսիսյան