Իտալացի պատգամավորները հարգանքի տուրք են մատուցել Ծիծեռնակաբերդի հուշահամալիրում
Հայաստան ժամանած Իտալիայի խորհրդարանի պատվիրակությունը մայիսի 18-ին ՀՀ ԱԺ Հայաստան-Իտալիա բարեկամական խմբի ղեկավար Մարիա Կարապետյանի եւ խմբի անդամների ուղեկցությամբ այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր. տեղեկացնում են ՀՀ ԱԺ-ից։
«Պատվիրակները ծաղիկներ են խոնարհել Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակը հավերժացնող անմար կրակի մոտ եւ մեկ րոպե լռությամբ հարգել Սուրբ նահատակների հիշատակը:
Այնուհետեւ խորհրդարանականները շրջել են եղեւնիների պուրակում, այցելել Ցեղասպանության թանգարան-ինստիտուտ, ծանոթացել Օսմանյան կայսրության ոճրագործությունները հավաստող փաստավավերագրերին:
Մինչ հեռանալը՝ Իտալիայի խորհրդարանականները գրառումներ են կատարել Պատվավոր հյուրերի հուշամատյանում»,- ասված է հաղորդագրությունում։