Մշակույթի ոլորտում հայ-ֆրանսիական համագործակցությունը կընդլայնվի

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալներ Արա Խզմալյանը և Ալֆրեդ Քոչարյանն ընդունել են ՀՀ-ում Ֆրանսիայի Հանրապետության արտակարգ և լիազոր դեսպան Անն Լույոյին. տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍՆ-ից։

«Հանդիպմանը քննարկվել են մշակույթի ոլորտում երկու երկրների միջև հարաբերությունների առավել ամրապնդման, ինչպես նաև հայ-ֆրանսիական համագործակցության օրակարգի ընդլայնման ու հարստացման հարցերը:

Նախարարի տեղակալ Արա Խզմալյանը նշել է, որ երկկողմ համագործակցությունը պետք է դրվի ինստիտուցիոնալ հիմքերի վրա՝ ռազմավարական ծրագրեր իրականացնելու տեսանկյունից:

«Մենք երկու երկրների խոշոր մշակութային կառույցների միջև հարաբերությունների հաստատման խնդիր ունենք, օրինակ՝ կինոոլորտում համագործակցությունն արդյունավետ կլինի, եթե մեր ծրագրերը չսահմանափակվեն 1-ական վարպետության դասերով, այլ լինի փոխգործակցություն Հայաստանի ազգային կինոկենտրոնի և ֆրանսիական CNC-ի միջև: Ցանկալի կլինի, որ այդ նախագծերն ինստիտուցիոնալ բարեփոխումներ իրականացնեն, օրինակ՝ FEMIS-ի կրթական մեթոդը ներդրվի Հայաստանում, կամ հայ ուսանողներն այդ ուսումնական հաստատությունում կրթություն ստանալու հնարավորություն ունենան»,- նշել է փոխնախարարը՝ ընդգծելով, որ կինոկրթության խնդիրը կարելի է դիտարկել նաև ՀՀ-ում գործող ֆրանսիական հաստատությունների տրամաբանության մեջ:

Արա Խզմալյանն անդրադարձել է համատեղ կինոարտադրության և այդ համատեքստում միջպետական պայմանագրի ստորագրման հնարավորությանը, ինչպես նաև կարևորել ֆրանսահայ համայնքի առավելագույն ընդգրկվածությունը համատեղ ծրագրերում:

Նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանն իր հերթին շնորհակալություն է հայտնել Ֆրանսիայի կառավարությանը՝ Հայաստանի մշակույթի ոլորտում դրամաշնորհային ծրագիր իրականացնելու համար: Փոխնախարարը վստահեցրել է՝ դրա շրջանակում կիրականացվեն մշակութային մի շարք կարևոր նախագծեր, որոնք մնայուն կլինեն մեր երկրի համար: Այդ համատեքստում Ալֆրեդ Քոչարյանը կարևորել է գործողությունների ճանապարհային քարտեզ մշակելու անհրաժեշտության հարցը:

Դեսպան Անն Լույոյի խոսքով՝ պետք է սահմանել երկու երկրների միջև տարեկան առաջնահերթությունները՝ մշակութային ժառանգության հարցերը քննարկելու համար: Անդրադառնալով կինոարտադրության հարցերին՝ դեսպանը շեշտել է, որ կարող են կազմակերպել ֆրանսիական CNC-ի և FEMIS-ի ներկայացուցիչների, ինչպես նաև փորձագիտական առաքելության այցը Հայաստան՝ հետագա համագործակցության հարցերը քննարկելու համար:

Անն Լույոն ներկայացրել է նաև Ֆրանսիայի կառավարության՝ Հայաստանի մշակույթի ոլորտում նախատեսվելիք դրամաշնորհային ծրագրի երեք կարևոր ուղղությունները՝ մշակութային ժառանգության վերականգնման վերաբերյալ դասընթացներ, Տաթևի մեծ անապատի վերականգնման աշխատանքներ և Էրեբունի թանգարանի ցուցադրության վերակազմակերպման աջակցություն: Նրա խոսքով՝ նշված ուղղություններով գործընկեր կառույցներ են հանդիսանում Ֆրանսիայի մշակութային ժառանգության ազգային ինստիտուտը, ՀՀ պատմամշակութային ժառանգության գիտահետազոտական կենտրոնը, Լուվրի թանգարանը և Էրեբունի թանգարանը: Դեսպանը կարևորել է վերոնշյալ ծրագրի շրջանակում կառավարման խորհրդի ձևավորման անհրաժեշտությունը:

Հանդիպման ընթացքում կողմերն անդրադարձել են նաև մշակույթի ոլորտում երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցերի»,- ասված է հաղորդագրությունում։