Մի շարք երկրների խորհրդարանների ղեկավարներն ու փոխնախագահներն Արցախի գրավյալ Շուշի են այցելել

Լուրեր

10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Ադրբեջանի իշխանություններն օտարերկրյա պատվիրակությունների հերթական քարոզչական այցն են կազմակերպել Արցախ գրավյալ տարածքներ։ Մասնավորապես, ադրբեջանական լրատվամիջոցների հաղորդմամբ, մեկնարկել է Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի 3-րդ համաժողովի անդամների այցն Արցախի գրավյալ տարածքներ։

Սկզբում մասնակիցները եղել են Վարանդայի օդանավակայանում, ապա այցելել գրավյալ Շուշի քաղաք։ Նշվում է, որ նրանք շրջայց են կատարել հայկական քաղաքում, ծանոթացել իրականացվող աշխատանքներին։

Նշենք, որ նախօրեին Բաքվում տեղի է ունեցել Տնտեսական համագործակցության կազմակերպության խորհրդարանական վեհաժողովի երրորդ համաժողովը։ Միջոցառմանը մասնակցել են Թուրքիայի Ազգային մեծ ժողովի նախագահ Մուսթաֆա Շենթոփը, Պակիստանի Ազգային ժողովի նախագահ Ռաջա Փարվիզ Աշրաֆի գլխավորած պատվիրակությունը, Իրանի Մեջլիսի նախագահի առաջին տեղակալ Ալի Նիկզադի գլխավորած պատվիրակությունը, Ղազախստանի Մաժլիսի փոխնախագահ Բալաիմ Կեսեբաևայի գլխավորած պատվիրակությունը, Ղրղզստանի խորհրդարանի փոխնախագահ Ուլան Պրիմովի գլխավորած պատվիրակությունը և Տաջիկստանի Գերագույն ժողովի Ներկայացուցիչների պալատի նախագահ Մահմադթոիր Զոկիրզոդայի գլխավորած պատվիրակությունը։

Նույն կազմով էլ համաժողովի մասնակիցներն այցելել են Արցախի գրավյալ տարածքներ։

Էմմա Չոբանյան