Ինչպե՞ս է ստացվում, որ ցույցերի առաջին շարքերում կանայք և ծերեր են. Արա Ֆիդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 16:16
Խուդաթյանը հանձնարարել է խստացնել ճանապարհաշինական աշխատանքների որակի վերահսկողությունը
06.10.2026 | 16:14
Ռուբինյանին ասել եմ` Արծվիկ Մինասյանին ՄՊՀ անդամի թեկնածու ենք առաջադրելու. Արթուր Խաչատրյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:12
Հայաստանի Մ-20 հավաքականը 11-մետրանոցներով պարտվեց Սաուդյան Արաբիային. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:08
Դրա մասին վաղ է խոսել․ Ռուբինյանը՝ ադրբեջանցու արտահանձնման հնարավորության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 16:07
Թուրքիան և Պակիստանը զորքեր կտեղակայեն Սաուդյան Արաբիայում՝ հութիների հարձակումների ֆոնին
06.10.2026 | 15:55
Կառլոս Ալկարասը` Տոկիոյի մրցաշարի հաղթող. ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 15:49
Թրամփը խոստացել է օգնություն ցուցաբերել Ռուսաստանին՝ ժանտախտի տարածման մասին հաղորդումների ֆոնին
06.10.2026 | 15:37
Հօգուտ ՀՀ-ի կբռնագանձվի շուրջ 114 միլիոն դրամ. Դատախազության հայցն ամբողջությամբ բավարարվել է
06.10.2026 | 15:29
Դատական նիստում հայհոյելու գործով Վարդան Ղուկասյանն արդարացվել է, որդու արարքը՝ վերաորակվել
06.10.2026 | 15:20
Սաուդյան Արաբիայի օդանավակայանները հութիների հարձակմանն են ենթարկվել․ տուժածներ կան
06.10.2026 | 15:13
Փաշինյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի նորանշանակ դեսպանին
06.10.2026 | 15:10
Ընդդիմադիրները Պապիկյանի հրաժարականն են պահանջում // Գեղարքունիքում ուսուցիչը ծեծել է աշակերտուհուն․ ԼՈՒՐԵՐ
06.10.2026 | 15:04
Ադրբեջանը հիմա էլ աղվանա-ուդիական համայնքի ներկայացուցիչների այց է կազմակերպել Արցախի Ծիծեռնավանք
06.10.2026 | 14:57
Աբբաս Արաղչիի իմփիչմենթի հարց է գրանցվել Իրանի խորհրդարանում
06.10.2026 | 14:52
ՀԾԿՀ-ում քննարկվել է «Firebird AI» տվյալների կենտրոնի էլեկտրամատակարարումը
Բոլորը

«Որևէ ոստիկան անտեղի չի հարվածի և անտեղի որևէ ծայրահեղ միջոցի չի դիմի»,- այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Հայաստանի փոխոստիկանապետ Արա Ֆիդանյանը՝ հավելելով, որ ինքնին բերման ենթարկելը ենթադրում է որոշակի ուժի կիրառում, քանի որ քաղաքացները բերման ենթարկվելիս ամեն կերպ դիմադրում են ոստիկաններին:

Ֆիդանյանի խոսքով՝ հատուկենտ դեպքեր են եղել, երբ ոստիկանությունն անհամաչափ ուժ է կիրառել: «Այս պահի դրությամբ՝ 31 ծառայողական քննություն է իրականացվում ոստիկանության տարբեր ծառայողների կողմից որոշ գործողությունների առնչությամբ , նաև 20 գործերով նախապատրաստվում են նյութեր, և 2 քրեական գործ արդեն հարուցված է՝ ոստիկանների գործողությունների առնչությամբ, երկուսն էլ հարվածելու հետ են կապված»,- նշեց փոխոստիկանապետը:

Ֆիդանյանը հավելեց, որ այս ողջ ժամանակահատվածում ոստիկանությունը հիմնականում գործել է բարձր պրոֆեսիոնալիզմով, ցուցաբերել է գրագետ ծառայություն:

«Պետք է հաշվի առնել այն էմոցիոնալ ֆոնը, որն առկա է; Երեկ ականատես եղանք իրավիճակի, որ որոշ անձինք, օգտվելով իրենց կարգավիճակից, խոչընդոտում էին ոստիկանության օրինական գործողությունները:

Պետք է հաշվի առնել նաև, որ ոստիկանները կատարում են գերլարված ծառայություն և այդ ընթացքում արհեստական խոչընդոտները բավականին շատ են: Ընդամենը մեկ օրինակ ներկայացնեմ, արդյոք որևէ մեկի մտքով չի անցել, թե ինչպես է ստացվում, որ ցուցարարների առաջին շարքերում հայտնվում են կանայք, պատգամավորները և ծերերը: Բնականաբար այս առումով ոստիկանության գործողություններն ինքնըստինքյան սահմանափակվում են»,- ասաց Ֆիդանյանը:

Մանրամասները՝ տեսանյութում։