Թալանի վերադարձի՞ց եք խոսում․ փախաք մարտի դաշտից՝ տապալելով «Հայաստան» հիմնադրամի հանձնաժողովի աշխատանքը․ Վլադիմիր Վարդանյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 12:01
Հաքերները Դանիայում հասանելիություն են ստացել 8,8 միլիոն մարդու տվյալներին
06.10.2026 | 12:00
«Արա, ա՛յ տղա», «Արայով չխոսաս». վեճի կիզակետում ՔՊ-ից Բաքոյանն ու Գյուլնազարյանն են և «Ուժեղ Հայաստանի» փորձագետը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:52
Վովա Հակոբյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:45
Ինչ են քննարկում Սասուն Միքայելյանը և Նարեկ Կարապետյանը վիճաբանության ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:38
Նարեկ Կարապետյանի ճեպազրույցը․ ՈՒՂԻՂ
06.10.2026 | 11:36
Օվերչուկն ու Մուստաֆաևը քննարկել են առևտրատնտեսական համագործակցությունն ու «Հյուսիս–Հարավ» միջանցքի զարգացումը
06.10.2026 | 11:35
«Ա՛ղբ»․ ԱԺ նիստերի դահլիճում իրավիճակը չի հանդարտվում․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:31
Արի, տեսնեմ՝ ինչ ես ասում․ ԱԺ դահլիճում իրավիճակը դարձյալ լարվեց․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:27
Ռուսական զորքերը հարվածել են Զապորոժիեում Դնեպր գետի վրայով անցնող կամուրջներից մեկին․ 5 մարդ տուժել է
06.10.2026 | 11:24
Դուրս եմ հանելու, հետո՝ դուրս շպրտեմ, հետո՝ խմբակային ցույց տանք, թե որը որից հետո ա․ Ռուբինյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:18
Ազգային ժողովի հրմշտոցը՝ ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐՈՎ
06.10.2026 | 11:16
Հայ բռնցքամարտիկները հաղթանակներ են տարել պատանեկան ԵԱ-ում
06.10.2026 | 11:08
Ռուբիոն բարձր է գնահատել Հայաստանի հետ խաղաղության գործընթացին Ադրբեջանի հանձնառությունը
06.10.2026 | 11:06
Ինչպես է ՊՊԾ-ն փորձում բաժանել միմյանց հարվածող պատգամավորներին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.10.2026 | 11:00
Փաշինյանը ելույթ է ունենում ՀՀ-ՄԹ բիզնես համաժողովին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
Բոլորը

«Կառավարող ուժին անհասկանալի է ընդդիմության պահանջը։ Իրենց վարչապետին հնարավոր է ընտրել այն պարագայում, երբ հաղթանակ տանեն ընտրություններում։ Խորհրդարանական կառավարումն է այդպիսին»,- Factor TV-ի հարցազրույցում ասում է ԱԺ «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանը։

Ըստ նրա՝ ընդդիմությունը պիտի ընդունի, որ ինքը ևս պատասխանատու է պետության առջև և ակտիվ պիտի մասնակցի կառավարմանը՝ Տնտեսական և Մարդու իրավունքների հանձնաժողովում ունենալով նախագահների պաշտոն։

«Իսկ արտաքին քաղաքականության պարագայում գործադիրը չի հարցնում նաև օրենսդիրին, բայց ԱԺ-ում կան այսպիսի ինստիտուտներ արտաքին քաղաքականության բնագավառներում՝ հարց ու պատասխան Կառավարության հետ, գրավոր եղանակով հարցեր ուղղելու, հանձնաժողովներ ստեղծելու, օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գալու ինստիտուտ»,- թվարկում է իշխանական պատգամավորը՝ ընդգծելով, որ այդ գործիքակազմերից չի օգտվում փողոց դուրս եկած ընդդիմությունը։

Ավելին, Վլադիմիր Վարդանյանը մեղադրում է ընդդիմությանը՝ «Հայաստան» համահայկական հիմնադրամի հարցով ստեղծված քննիչ հանձնաժողովի աշխատանքը տապալելու մեջ․ «Ես հարց եմ տալիս՝ դուք եք սկսել գործընթացը, ժամկետին ավարտին չեք հասցրել, բարի չեք եղել՝ գալ ԱԺ, որ երկարացվի հանձնաժողովի մանդատը, և հիմա խոսում եք թալանը և թալանածը հետ վերադարձնելու մասի՞ն։ Կներեք, բայց սա մարտի դաշտից փախչել է։ Ամենապարադոքսալն է՝ Արցախի դրոշները տեղադրեցին ԱԺ-ում և լքեցին դահլիճը»։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ տեսանյութում։

Ռոբերտ Անանյան