ՀԱՊԿ անդամների արձագանքը 44-օրյա պատերազմի ընթացքում մեզ չի գոհացրել․ Փաշինյանը՝ ՀԱՊԿ գագաթնաժողովին. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Մոսկվայում՝ Կրեմլում, մասնակցում է ՀԱՊԿ անդամ պետությունների առաջնորդների հանդիպմանը: Սա վերջին 2,5 տարվա ընթացքում առաջին դեմառդեմ հանդիպումն է։

Հանդիպմանը մասնակցում են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Կասիմ Ժոմարտ Տոկաևը, Ղրղըզստանի նախագահ Սադիր Ժապարովը, Տաջիկստանի ղեկավար Էմոմալի Ռահմոնը։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանն ՀԱՊԿ գագաթնաժողովում իր ելույթում հայտարարեց, որ Հայաստանը, որպես Հավաքական անվտանգության պայմանագրի հիմնադիր անդամ, հավատարիմ է ՀԱՊԿ-ի հետագա զարգացմանը և այն համարում է Եվրասիական տարածաշրջանում կայունության և անվտանգության ապահովման և Հայաստանի անվտանգության ապահովման առանցքային գործոն:

ՀՀ վարչապետը նաև ընդգծեց, որ 44-օրյա պատերազմի ընթացքում ՀՀ խնդրանքին ՀԱՊԿ անդամ երկրները ոչ պատշաճ են արձագանքել։

«Անցյալ տարի այս օրերին ադրբեջանական զորքերը ներխուժեցին Հայաստանի ինքնիշխան տարածք։ Հայաստանը դիմել է ՀԱՊԿ՝ 2010 թվականից ճգնաժամային իրավիճակներին արձագանքելու ՀԱՊԿ ընթացակարգով նախատեսված մեխանիզմները կիրառելու համար։ Բայց, ցավոք, չենք կարող ասել, որ կազմակերպությունն արձագանքեց այնպես, ինչպես ակնկալում էր Հայաստանը։

Մենք երկար ժամանակ բարձրացնում էինք անդամ երկրների կողմից Հայաստանին ոչ բարեկամ երկրին զենք վաճառելու հարցը, որն օգտագործվում էր Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։ Սա նույնպես խնդիր է»,- նշեց Փաշինյանը։

Նրա խոսքով՝ 2020 թվականի աշնանը Լեռնային Ղարաբաղում պատերազմի ժամանակ և պատերազմից հետո ՀԱՊԿ անդամ երկրների արձագանքն այնքան էլ չգոհացրեց Հայաստանին և հայ ժողովրդին։

«Բայց ես ուզում եմ ընդգծել Ռուսաստանի Դաշնության և Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի առանձնահատուկ դերը Լեռնային Ղարաբաղում պատերազմի դադարեցման գործում։

Ուզում եմ հաստատել, որ Հայաստանը շարունակում է հավատարիմ մնալ Ռուսաստանի նախագահի, Ադրբեջանի Նախագահի և Հայաստանի վարչապետի՝ 2020 թվականի նոյեմբերի 9-ի, հունվարի 11-ի և 2021 թվականի նոյեմբերի 26-ի եռակողմ հայտարարություններին»,- ասաց ՀՀ վարչապետը։

Մանրամասները՝ տեսանյութում: