Ռուսաստանը չի համակերպվի Շվեդիայի և Ֆինլանդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ․ ՌԴ փոխարտգործնախարար

Լուրեր

10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման մեկնարկի հանդիսավոր արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
Բոլորը

Ռուսաստանը պարզապես չի համակերպվի Ֆինլանդիայի և Շվեդիայի՝ ՆԱՏՕ-ին անդամակցության հետ։ ՌԻԱ Նովոստիի փոխանցմամբ՝ այս մասին հայտարարել է ՌԴ փոխարտգործնախարար Սերգեյ Ռյաբկովը՝ կոչ անելով Արևմուտքին այս հարցում պատրանքներ չունենալ։

«Ռազմական լարվածության ընդհանուր մակարդակը կավելանա, իսկ կանխատեսելիությունն այս ոլորտում կնվազի: Ցավալի է, որ ողջախոհությունը զոհաբերվում է ինչ-որ ուրվական գաղափարների այն մասին, թե ինչ պետք է անել ներկա իրավիճակում»,- ընդգծել է ռուսաստանցի դիվանագետը։

Փոխարտգործնախարարը պարզաբանել է, որ «այս ամբողջ իրավիճակը Շվեդիայի և Ֆինլանդիայի ղեկավարության սխալն է՝ հեռահար հետևանքներով, դա ցույց է տալիս այս երկրներում որոշումներ կայացնողների մակարդակը»։

Նա նշել է, որ ՌԴ-ն  իրավիճակը դիտարկում է  ամբողջությամբ, և այն արմատապես փոխվում է տեղի ունեցողի ֆոնին։

Ռյաբկովը հավելել է, որ առանձին խնդիր է, թե Ռուսաստանն ինչպես կապահովի իր անվտանգությունը ՆԱՏՕ-ի ընդհանուր կոնֆիգուրացիայի փոփոխությունից հետո։ Որոշումը կախված կլինի երկու երկրների՝ Հյուսիսատլանտյան դաշինքին միանալու կոնկրետ հետևանքներից։

Տաթև Ֆռանգյան