Հայտնի են Էդվարդ Միրզոյանի անվան 9-րդ մրցույթի մրցանակակիրները

Լուրեր

10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
Բոլորը

Մայիսի 13-ին ավարտվել է ՀՀ ԿԳՄՍ նախարարության աջակցությամբ և Հայաստանի կոմպոզիտորների միության նախաձեռնությամբ անցկացվող Էդվարդ Միրզոյանի անվան պատանի կոմպոզիտորների հանրապետական ամենամյա 9-րդ մրցույթը, որին մասնակցելու իրավունք էր ստացել 15 հայ պատանի կոմպոզիտոր ինչպես Հայաստանի Հանրապետությունից, այնպես էլ Ջավախքից (Վրաստանի Հանրապետություն) և Թեհրանից (ԻԻՀ):

Ինչպես տեղեկացնում են ՀՀ ԿԳՄՍ նախարարությունից, ժյուրիի որոշմամբ մրցույթի ավագ խմբում երրորդ հորիզոնականը զբաղեցրել է Հայկ Մարտիրոսյանը, իսկ երկրորդ հորիզոնականը կիսել են Սյուզաննա Աղամալյանը (դաս.՝ Նաիրա Դիվանյան) և Հայկազ Բալումյանը (դաս.՝ Արամ Հովհաննիսյան):

Կրտսեր խմբում երկրորդ և երրորդ հորիզոնականները զբաղեցրել են Արփինե Կալինինայի կոմպոզիցիայի դասարանի աշակերտները՝ Արտաշես Մոսիկյանը և Հայկ Ջուլհակյանը:

Մրցույթի կրտսեր խմբում միավորների բացարձակ հավասարութամբ հաղթող է ճանաչվել միանգամից երկու մասնակից՝ Լյանա Ուլիխանյանը (դաս.՝ Սաթենիկ Ուլիխանյան) և Ալեքս Գևորգյանը (դաս.՝ Վաչե Շարաֆյան):

Նշենք, որ բոլոր մասնակիցները պարգևատրվել են խրախուսական նվերներով, պատվոգրերով, նաև ստացել հնարավորություն՝ անվճար ձայնագրվելու նախագծի գործընկեր Երևանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի ակուստիկ լաբորատորիայում, ինչպես նաև մասնակցելու մարզային միասնական համերգին:

Մրցանակակիրները, այս ամենից բացի, ստացել են նաև մրցույթի անվանական գավաթներ, իսկ հաղթողները՝ նաև դրամական պարգևներ: Դրամական պարգևներ են ստացել նաև մրցանակային հորիզոնականներ զբաղեցրած մասնակիցների ուսուցիչները:

Հավելենք, որ Ժյուրիի կազմում էին կոմպոզիտորներ՝ Հայաստանի կոմպոզիտորների միության նախագահ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Արամ Սաթյանը, Երևանի պետական կոնսերվատորիայի կոմպոզիցիայի ամբիոնի վարիչ, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Աշոտ Զոհրաբյանը, ՀՀ ժողովրդական արտիստ Մարտին Վարդազարյանը, ՀՀ արվեստի վաստակավոր գործիչ Վահրամ Բաբայանը, ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ Էդգար Գյանջումյանը և մրցույթի գեղարվեստական ղեկավար Էդմոնդ Մակարյանը: