Հայտնի են ՀՀ վարչապետի գավաթի դպրոցականների մրցաշարի հաղթողները

Լուրեր

10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
Բոլորը

Տավուշի մարզում՝ Դիլիջանի «Պարզ լիճ» տանող ճանապարհին, մայիսի 14-ին անցկացվեց «Հայաստանի Հանրապետության վարչապետի գավաթ» դպրոցականների թիմային խճուղավազքի մրցաշարը:

Ինչպես փոխանցում են ԿԳՄՍ նախարարությունից, 4000 մետր մրցատարածությունն առաջինը հաղթահարեց և հաղթող ճանաչվեց Սյունիքի մարզի Կապան քաղաքի 9-րդ ավագ դպրոցը, երկրորդը Վայոց ձորի մարզի Արենու հանրակրթական դպրոցի թիմն էր, իսկ եռյակը եզրափակեց Լոռու մարզի 5-րդ ավագ դպրոցը:

Պարգևատրման արարողությունը կատարեցին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, ՀՀ ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը և Առողջապետության նախարար Անահիտ Ավանեսյանը:

Նիկոլ Փաշինյանն ընդգծեց, որ դպրոցականների խճուղավազքը կարևոր նախաձեռնություն է, իսկ «ՀՀ վարչապետի գավաթ» մրցաշարերի նպատակն է խթանել ֆիզիկական կուլտուրայի և սպորտի զարգացումը:

ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը կարևորեց դպրոցականների միջև թիմային մրցաշարի անցկացումը՝ վստահեցնելով, որ այն շարունակական բնույթ կկրի. «Գիտենք, թե դպրոցականներն ինչ ոգևորությամբ և լրջությամբ են նախապատրաստվել այս մրցաշարին ու շատ ուրախ ենք այդ առիթով: Իհարկե, հաղթանակը կարևոր է, բայց առավել կարևոր է մեր նպատակը՝ առողջ ապրելակերպի խթանումը, սպորտի մասսայականացումը, ինչն էլ հասարակության մեջ ձևավորում է սպորտային տրամադրություն»:

ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանն էլ շեշտեց՝ նպատակն է հասնել նրան, որ Հայաստանի բոլոր աշակերտները հնարավորություն և ներուժ ունենան մասնակցելու այս մրցաշարին:

Մրցաշարի նախընտրական՝ մարզային փուլերին ՀՀ մարզերի, Երևան քաղաքի և Արցախի Հանրապետության շուրջ 250 դպրոցի 1730 աշակերտ է մասնակցել:

Մրցաշարի պարգևատրման ֆոնդի համար նախատեսված է 14 մլն 715 հազար դրամ: Առաջին տեղը զբաղեցրած դպրոցը կստանա 4 մլն դրամ, երկրորդ տեղը` 2 մլն 500 հազար դրամ, երրորդ տեղը` 1 մլն 500 հազար դրամ: Այս գումարները դպրոցները կուղղեն իրենց մարզադահլիճների վերանորոգմանն ու կահավորմանը:

Առաջին տեղ գրաված թիմի ֆիզկուլտուրայի ուսուցիչը կստանա 700 հազար դրամ, իսկ թիմում ընդգրկված 7 աշակերտներից յուրաքանչյուրը` 150-հազարական դրամ:

Երկրորդ և երրորդ տեղերի համար սահմանված է համապատասխանաբար 500 հազար դրամ ուսուցչի, 100-հազարական դրամ աշակերտների, 300 հազար դրամ ուսուցչի և 75-հազարական դրամ աշակերտների համար: