20-ամյա Արգիշտիի վերջին զրույցը հոր հետ էր․ նրա գործով ձերբակալվել են երկու ծառայակիցները․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

06.10.2026 | 00:38
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականը ոչ-ոքի խաղաց Չեռնոգորիայի հետ
05.10.2026 | 23:19
Փաշինյանը նոր նշանակումներ է արել
05.10.2026 | 23:05
ԱԺ նախագահը և Բելգիայի «Ռեֆորմիստական շարժում» կուսակցության նախագահը քննարկել են համագործակցության զարգացման հարցեր
05.10.2026 | 22:50
Հրդեհ Հրազդան քաղաքում․ հրշեջ-փրկարարներին հաջողվել է կանխել կրակի տարածումը
05.10.2026 | 22:33
Հայաստանի մի շարք հասցեներում էլեկտրաէներգիայի անջատումներ կլինեն
05.10.2026 | 22:19
ՄԱԿ-ում Հայաստանը կարևորել է կայուն ֆինանսավորումն ու կազմակերպության հաշվետվողականության ամրապնդումը
05.10.2026 | 22:03
Վաղը Երևանի և 2 մարզի մի շարք հասցեներում գազանջատումներ կլինեն
05.10.2026 | 21:50
Ռուբիոն ու Բայրամովը հեռախոսազրույց են ունեցել
05.10.2026 | 21:37
Ազգերի լիգա. Հայաստանի հավաքականի մեկնարկային կազմը Չեռնոգորիայի դեմ խաղում
05.10.2026 | 21:27
Պաշտոնապես ներկայացվել է COP17-ին նվիրված արծաթե հուշադրամը
05.10.2026 | 21:14
Վարչապետը հյուրընկալել է մի խումբ ուսուցիչների և շնորհավորել մասնագիտական օրվա առթիվ
05.10.2026 | 21:00
Ի՞նչ եք կարծում՝ Վազգեն Սարգսյա՞նն էր 450-ից 1-ը, թե՞ Տեր-Պետրոսյանը․ Եղոյանը՝ կաթողիկոսի ընտրությանը վարչապետի մասնակցության մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:45
Մուսաևը՝ գերիների դիմաց․ չբացառվող սցենար, բայց դատավարությունից հետո․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:26
Հայաստանի Մ-21 հավաքականն ընդհատեց պարտությունների շարքը. ՏԵՍԱՆՅՈՒԹ
05.10.2026 | 20:25
Միրզոյանն ու Փեզեշքիանը հանդիպում են ունեցել. քննարկվել է ԹՐԻՓՓ-ի իրականացման ընթացքը
Բոլորը

Վաղը՝ մայիսի 14-ին, Սյունիքի մարզի Շաքի համայնքում հողին կհանձնեն զորամասում հրազենային վիրավորումից մահացած 20-ամյա Արգիշտի Եղյանի դին։ Մահվան հանգամանքները պարզվել են, տեղեկացնում են ՀՀ Քննչական կոմիտեից։ Նրա երկու ծառայակիցները ձերբակալվել են՝ մի խումբ անձանց կողմից մարտական հերթապահություն կամ մարտական ծառայություն կրելու ընթացքում զինծառայողին անզգուշությամբ ինքնասպանության հասցնելու մեղադրանքով։

Շաքի համայնքի ղեկավար Ռուբեն Մանուչարյանը պնդում է՝ ինքը ինքնասպանության վարկածին չի հավատում։

Արգիշտին 20 տարեկան էր, ընտանիքի միակ արու զավակը։ Երկու քույր ունի։ Բանակ էր զորակոչվել 1 տարի 4 ամիս առաջ։ Բացառիկ ունակությունների ու բնավորության տեր էր՝ն ասում է համայնքի ղեկավարը։

Նրան ճանաչողները չեն ուզում հավատալ պաշտոնական վարկածին, մինչդեռ հենց նախաքննության մեկնարկին հայտարարվում է, որ ինքնասպանություն է եղել։

Խնդրի մասին բարձրաձայնում է նաև իրավապաշտպան Ժաննա Ալեքսանյանը, որն արդեն երկար տարիներ ուսումնասիրում է խաղաղ պայմաններում բանակում մահվան դեպքերն ու դրանց պատճառները։ Ինչո՞ւ են առանց պատշաճ քննության հայտարարում, որ ինքնասպանություն է տեղի ունեցել։

Իրավապաշտպանի կարծիքով՝ չկան ու չեն ներկայացվել հիմքեր, որոնք կփաստեն, որ իսկապես ինքնասպանության դեպքի հետ գործ ունենք։ Ըստ Ալեքսանյանի՝ սա սպանութունը որպես ինքնասպանության ներկայացնելու ո՛չ առաջին, ո՛չ էլ վերջին դեպքն է։

Իրավապաշտպանը չի բացառում, որ նման դրսևորումների խորքում թաքնված է կա՛մ կոռուպցիա, կա՛մ հանցավոր համագործակցություն։

Այս տարվա սկզբից մինչ օրս, Հելսինկյան քաղաքացիական ասամբլեայի Վանաձորի գրասենյակի տվյալներով, բանակում 18 զինվոր է մահացել, որից միայն 7-ն է հակառակորդի կրակոցից զոհվել։ Խաղաղ պայմաններում 2019-ին մահացել է 50, 2020-ին՝ 100, 2021-ին՝ 76 զինծառայող։

Մանրամասները՝ տեսանյութում։

Սաթենիկ Հայրապետյան