Ահազանգեր՝ ծրարով փող, նվերներ․ ո՞ւմ աչքի փուշն են «Վերջին զանգի» դրամահավաքներին չմասնակցողները․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Լուրեր

26.08.2026 | 13:00
Իջևանի քաղաքային զբոսայգու տարածքում գտնվող ևս մեկ հողամաս վերադարձվել է համայնքին
26.08.2026 | 12:51
Իրանն ու Օմանը համաձայնության են եկել Հորմուզի նեղուցը ժամանակավորապես վերաբացելու շուրջ
26.08.2026 | 12:45
Սերժ Սարգսյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել բացակայելու արգելքը
26.08.2026 | 12:40
Պակիստանում ծննդատանը հրդեհի հետևանքով առնվազն 14 նորածին է մահացել
26.08.2026 | 12:38
Լևոն Քոչարյանի ճեպազրույցը. ՈՒՂԻՂ
26.08.2026 | 12:35
Ռոբերտ Քոչարյանին հանձնել են նրան ձերբակալելու նոր որոշում
26.08.2026 | 12:32
Սուրեն Պապիկյանն ընդունել է Հայաստանում Ֆրանսիայի դեսպանին՝ դիվանագիտական առաքելության ավարտի կապակցությամբ
26.08.2026 | 12:30
Ռահիմ Սթերլինգին սպառնում է երկու տարվա ազատազրկում
26.08.2026 | 12:21
Իրինա Յոլյանին «Ուժեղ Հայաստան»-ն առաջադրեց ԱԺ ՏԿ և ՇՄ պահպանության հարցերի մշտական հանձնաժողովի նախագահի թեկնածու
26.08.2026 | 12:10
Ռոբերտ Քոչարյանի որդին կալանավորվեց // Նոր հայցադիմում Գագիկ Ծառուկյանի գույքերի հետ կապված․ ԼՈՒՐԵՐ
26.08.2026 | 12:06
«Ուժեղ Հայաստան»-ի թեկնածուն ԱԺ Եվրաինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ ընտրվեց
26.08.2026 | 12:00
Անտեղի սահմանափակումները չեն համապատասխանում Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների ոգուն. Ռուբինյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:49
ԿՀՎ տնօրենը Մոսկվա էր ժամանել «հատուկ ծառայությունների միջև շփումների» համար. Պեսկով
26.08.2026 | 11:40
US Open. Սերենա Ուիլյամսն ու Կառլոս Ալկարասը պարտվել են 1/4 եզրափակիչում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
26.08.2026 | 11:30
ՌԴ Պետդումայի խոսնակը Հայաստանին «կոչ է արել» հրաժարվել «կեղծ քաղաքականությունից»
Բոլորը

Յուլյա Անտոնյանը դպրոցական երեք երեխա ունի։ Հասցրել է դառնալ որոշ ծնողների և ուսուցիչների «աչքի փուշը» միայն այն պատճառով, որ տարբեր առիթներով դեմ է արտահայտվել դպրոցում անցկացվող դրամահավաքներին։ Անգամ հայհոյանքներ ու սպառնալիքներ է ստացել, երբ վերջերս դեմ է արտահայտվել հերթական դրամահավաքին։

«Ես կոնկրետ պայքարում եմ այդ անհավասարության, ծնողկոմիտեի՝ միջոցառումներում ավելորդ ներգրավվածության դեմ։ Ծնողները չպետք է որոշեն, թե այս կամ այն միջոցառմանը որքան գումար պետք է հավաքվի, ինչ ծավալով պետք է իրականացվի այդ միջոցառումը»,- Factor TV-ի հետ զրույցում նշում է ԵՊՀ դասախոս Յուլյա Անտոնյանը։

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարությունը տեղեկացնում է՝ վերջին շրջանում բազմաթիվ ահազանգեր են ստանում դպրոցներում դրամահավաքության դեպքերի վերաբերյալ: Նախարարությունը շրջաբերական նամակով դիմել է Երևանի քաղաքապետարան և մարզպետարաններ՝ առաջարկելով իրենց ենթակա ուսումնական հաստատություններին հանձնարարել, որ հանրակրթական ուսումնական հաստատություններում բացառվեն նմանօրինակ երևույթները:

Այս տարվա մարտ-ապրիլ ամիսներին նախարարության «Թեժ գծին» հանրակրթական դպրոցներից ստացված ահազանգերի կեսից ավելին՝ 29-ից 15-ը, վերաբերում է հենց դրամահավաքությանը, որից 14-ը՝ հիմնական, 1-ը՝ ավագ դպրոցից։

«Վերջին զանգի» միջոցառումներին ընդառաջ՝ Factor TV-ն ևս ահազանգեր է ստանում ավարտական միջոցառումների շրջանակում ուսուցիչների, ուսմասվարների, տնօրենների համար նախատեսված նվերների, խնջույքների և այլ միջոցառումների կազմակերպման համար հավաքագրվող գումարների մասին։ Երևանի քաղաքապետարանից տեղեկացրին, որ իրենք էլ պարբերաբար ստանում են նմանատիպ ահազանգեր և գնում են դրանց հետքերով։

«Ահազանգի հետքերով գնալ, խոսել, իրավիճակը պարզելն է միակ մեխանիզմը, դրանից առավել իրավասություններ և լիազորություններ ունի միայն ոստիկանությունը։ Ըստ էության, նման դեպքերում գործ ունենք շորթում երևույթի հետ»,- նշում է Երևանի քաղաքապետարանի լրատվության վարչության պետ Լևոն Սարդարյանը։

Յուլյա Անտոնյանը նկատում է՝ ԿԳՄՍ նախարարությունը պետք է հստակ սահմանի՝ ինչ նկատի ունի դրամահավաքություն ասելով, նշի՝ կոնկրետ ինչն է արգելվում և ինչը՝ ոչ։

Հոգեբան Անուշ Ալեքսանյանն էլ շեշտում է՝ մեր հանրությունը հակված է նյութականացնելու հոգևոր արժեքները։ Այդ երևույթը դրսևորվում է նաև դպրոցներում․ «Եթե մենք շնորհակալությունը և աշխատանքի գնահատականը տեսնում ենք նվերների, ծրարով գումարների մեջ, դա խոսում է մեր նյութականացված արժեհամակարգի մասին։ Ուսուցիչները պետք է մերժեն նման երևույթները»։

Թե՛ քաղաքացիների շրջանում անցկացված հարցման ընթացքում, թե՛ սոցցանցերում փոքրիկ մոնիթորինգի արդյունքում պարզեցինք, որ ծնողներից շատերը դեմ են դպրոցներում դրամահավաքության հետ կապված նախարարության արգելանքին։ Շատերն այն համոզման են, որ նվերը, գումարը, ծաղկեփունջը ուսուցչին գնահատելու, նրա աշխատանքն արժևորելու միջոց են։

Հոգեբանի խոսքով՝ ծնողներն ուսուցչի աշխատանքը հաճախ ընկալում են որպես իրենց երեխային արված «լավություն», այդ է պատճառը, որ ցանկանում են նյութական փոխհատուցում տալ դրան։ Թեև ԿԳՄՍՆ-ն պարբերաբար հանդես է գալիս կոչերով, քաղաքապետարանն ու մարզպետարանները փորձում են գնալ ահազանգերի հետքերով, մեր ստացած ահազանգերն ու հանրային հարցումները ցույց են տալիս՝ ծնողներից շատերը պարզապես լռում են՝ նպաստավոր պայմաններ ստեղծելով դրամահավաքության ու կոռուպցիայի դրսևորումների համար։

Մանրամասները՝ տեսանյութում։

Աննա Բաբաջանյան