Պատերազմի պատասխանատվությունը բոլորինս է, առաջին հերթին՝ գերագույն գլխավոր հրամանատարինը․ Րաֆֆի Հովհաննիսյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Լուրեր

28.07.2026 | 21:11
Բաքվի վերաքննիչ դատարանում հայ գերիների շինծու գործով նիստում ավարտվել են ելույթները
28.07.2026 | 21:00
Պուտինը ճանաչեց Փաշինյանին լեգիտիմ այս զրույցով, վարչապետին դա էր պետք, պարզ է՝ ՌԴ-ն չի վերացնի պատժամիջոցները․ Հովսեփ Խուրշուդյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 20:43
Իսրայելի պաշտպանության նախարարը զգուշացրել է Էրդողանին
28.07.2026 | 20:27
Թրամփն ու Զելենսկին փակ հանդիպում են անցկացրել Սպիտակ տանը
28.07.2026 | 20:13
Ռուբինյանը ԱԺ շենքում և տարածքում անվտանգության նոր կանոններ է հաստատել
28.07.2026 | 20:00
Ժողովրդին միֆով կերակրում են, թե ռուսներին ՀՀ-ից քշելու դեպքում անվտանգային խնդիր չենք ունենա․ Արման Գրիգորյան. ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 19:49
Ճամբարակ համայնքին կվերադարձվի 0.02 հա մակերեսով հողամասը. Դատախազություն
28.07.2026 | 19:37
Բաքուն հայտնում է Արցախում ականապատ տարածքներում հրդեհների մասին
28.07.2026 | 19:24
Գարեգին Բ կաթողիկոսի և 6 եպիսկոպոսների գործն ուղարկվել է դատարան
28.07.2026 | 19:12
Ինֆանտինոյի և Թրամփի կապերը․ Կոնգրեսը սպասում է ՖԻՖԱ-ի ղեկավարի բացատրություններին
28.07.2026 | 19:00
Փաշինյանը Ծառուկյանի և Կարապետյանի հետ երեկ չի ծանոթացել․ իշխանությունը թիրախավորում է նրանց, ումից վտանգ է տեսնում․ Մանե Թանդիլյան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
28.07.2026 | 18:49
ԵՄ-ն կանչել է ՌԴ գործերի ժամանակավոր հավատարմատարին՝ ԱԹՍ-ներով Ռումինիայի օդային տարածքը խախտելու միջադեպի պատճառով
28.07.2026 | 18:40
ԱԶԲ-ի հետ քննարկվել են Սիսիան–Քաջարան ճանապարհի և Դիլիջանի նոր թունելի ծրագրերը
28.07.2026 | 18:30
Եվրոպական գագաթնաժողովից մինչև Օձուն․ «Ճախրուկ» ներառական փառատոնը վերադառնում է. ՏԵՍԱՆՅՈՒԹ 
28.07.2026 | 18:21
Կացը հայտարարել է, որ ԱՄՆ-ը թույլ չի տալիս հարվածել Իրանի էներգետիկ օբյեկտներին
Բոլորը

«94 թվականին մենք պետք է կապիտուլյացիայի ենթարկեինք Ադրբեջանին և ոչ թե գնայինք զինադադարի: Եվ հենց այդ ուժի դիրքերից էլ պետք է գնայինք Լեռնային Ղարաբաղի Հանրապետության ճանաչմանը»,- այսօր հրավիրված ասուլիսում այս տեսակետը հայտնեց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը:

Նրա դիտարկմամբ՝ հետպատերազմյան 28 տարիները մենք չօգտագործեցինք երկիրը տնտեսապես, տեխնիկապես ուժեղացնելու համար:

«Ունեցանք շահերի բախումներ, ազատագրված հայրենիքն օգտագործվեց որպես անհատներին ուժեղացնելու միջոց և ոչ թե պետականորեն ՀՀ-ն և Արցախն ուժեղացնելու միջոց: Մենք առաջ գնացինք  ոչ թե որպես իրավականորեն ուժեղացած պետություն, միասնական հայրենիք, այլ որպես հաղթանակած ժողովուրդ՝ մենք մեզանով հպարտ, որ վերջապես ունցանք հաղթանակ… Մինչդեռ թշնամին սուսուփուս պատրաստվում էր իր ռևանշին: Մենք պետականորեն ամեն ինչ չարեցինք պաշտպանվելու համար: Դա չարեցինք ավելի քան 20 տարիների ընթացքում, և չարեցինք նաև վերջին 4 տարիների ընթացքում: Եվ այս պատերազմի պատասխանատվությունը բոլորինս է, առաջին հերթին՝ գերագույն գլխավոր հրամանատարությանը»,- նշեց Հովհաննիսյանը:

Մանրամասները՝ տեսանյութում: