ԵՄ-ն Կիևին 500 միլիոն եվրո կհատկացնի ծանր սպառազինության համար

Լուրեր

10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
10.10.2026 | 13:33
NYMEX. Թանկարժեք մետաղների գներն աճել են
10.10.2026 | 13:16
ԱՄՆ-ն պատրաստակամություն է հայտնել աջակցելու Հայաստանի ԱԱԾ սահմանապահների վերապատրաստմանը
10.10.2026 | 12:57
Նավթի գներն աճել են
10.10.2026 | 12:34
ԱՄՆ-ի և ՌԴ-ի միջև դիզվառելիքի վերաբերյալ համաձայնությունը ներդրում է պատերազմի մեջ․ Զելենսկի
10.10.2026 | 12:14
Երևանի Կենտրոնում ազոտի երկօքսիդի պարունակությունը 4 օր գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 11:55
Արուսյակ Ջուլհակյանը կմեկնի Նյու Յորք
10.10.2026 | 11:33
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 10-ի դրությամբ
10.10.2026 | 11:12
Վարորդական վկայական ստանալու «պարզեցված» առաջարկները խարդախություն են․ ՆԳՆ-ն զգուշացնում է
10.10.2026 | 10:55
Ռոնալդուն 980-րդ գոլն է խփել կարիերայում. ՏԵՍԱՆՅՈՒԹ
10.10.2026 | 10:44
«Կտրվի Ամուլսարի հանքավայրի շահագործման մեկնարկը»․ Փաշինյան
10.10.2026 | 10:24
Պլանային ջրանջատում Սյունիքի մարզում
10.10.2026 | 10:12
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
09.10.2026 | 23:47
Վրաստանում սպանության համար հետախուզվող է հայտնաբերվել. ՀՀ և Վրաստանի ՆԳՆ-ների համագործակցության արդյունքը
Բոլորը

Եվրամիությունը լրացուցիչ 500 մլն եվրո օգնություն կհատկացնի Ուկրաինային ծանր սպառազինություն՝ տանկեր և հրետանի գնելու համար։ Այս մասին հայտարարել է ԵՄ արտաքին քաղաքականության ղեկավար Ժոզեպ Բորելը Մեծ յոթնյակի (G7) ԱԳ նախարարների հանդիպմանը ժամանելուն պես, գրում է Korrespondent-ը։

«Սա G7-ի արտգործնախարարների յոթերորդ հանդիպումն է ուկրաինական ճգնաժամի սկզբից ի վեր: Բաղադրատոմսը մնում է նույնը՝ ավելի շատ աջակցություն Ուկրաինային, ներառյալ՝ ռազմական աջակցությունը: Ես կհայտարարեմ Ուկրաինային 500 միլիոն եվրոյի ռազմական օգնություն հատկացնելու մասին, որը մեր օգնությունը, ընդհանուր առմամբ, կհասցնի 2 միլիարդ եվրոյի»,- ասել է Բորելը։

Նա մանրամասնել է, որ այդ միջոցներն «օգտագործվելու են ծանր սպառազինություն ձեռք բերելու համար, այս պահին արդեն ուղարկվել է զրահատեխնիկա, տանկեր, հրետանի և արկեր»։

Պատասխանելով հարցին՝ արդյո՞ք ԵՄ երկրները կարող են ֆինանսավորել Ուկրաինային ռազմական ինքնաթիռների մատակարարումը, Բորելն ասել է. «Ոչ, 500 միլիոն եվրոյով հնարավոր չէ գնել շատ ինքնաթիռներ, այդ միջոցները կուղղվեն այս տեսակի պատերազմի համար անհրաժեշտ ծանր սպառազինություն ձեռք բերելուն»։

Բորելը նաև կոչ է արել G7-ի երկրներին ուժեղացնել ճնշումը Ռուսաստանի վրա, կիրառել նոր պատժամիջոցներ, փորձել մեկուսացնել Ռուսաստանի Դաշնությունը համաշխարհային ասպարեզում և «միասնական ճակատ ստեղծել Ուկրաինային աջակցելու համար»։

Հիշեցնենք, որ ապրիլին ԵՄ-ն նաև 500 մլն եվրո է հատկացրել Ուկրաինային զենք գնելու համար։ Դրանք արդեն պետք է ընդունված լինեն Կիևի կողմից։

Տաթև Ֆռանգյան