Տարեցների նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով կալանավորվեց Գեղամ Մանուկյանի որդին

Լուրեր

08.10.2026 | 11:24
Վահան Բիչախչյան. «Շատ դժվար ժամանակաշրջան էր ինձ համար»
08.10.2026 | 11:18
Նարեկ Կարապետյանը հուզվեց ու չկարողացավ խոսքը շարունակել զոհված զինծառայողների ծնողների հետ հանդիպման ժամանակ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:11
Լավ է, որ բացահայտվեց, բայց 27 տարի ինչո՞ւ չէր բացահայտվում. Փաշինյանը Արծրուն Մարգարյանի գործի մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 11:03
Նիկոլ Փաշինյանի ճեպազրույցը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:01
Խորհրդարանական ճեպազրույցները՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 11:00
Նարեկ Կարապետյանն ԱԺ-ում հանդիպում է անհետ կորածների և զոհված զինծառայողների ծնողների հետ. ՈՒՂԻՂ
08.10.2026 | 10:52
Ալիևն աշխատանքային այցով Թուրքմենստանում է
08.10.2026 | 10:44
Արտարժույթների փոխարժեքները՝ հոկտեմբերի 8-ի դրությամբ
08.10.2026 | 10:34
Ստամբուլում 7 հարկանի բնակելի շենքը մասնակիորեն փլուզվել է․ փլատակներում մարդիկ կան․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 10:22
Երևան–Սևան ճանապարհին միկրոավտոբուս է կողաշրջվել․ 8 տուժած կա
08.10.2026 | 10:15
Ռոնալդուն արձագանքել է Մեսիի հրաժեշտի խաղին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
08.10.2026 | 10:06
ԵՄ-ն ամբողջությամբ ընդունեց Հայաստանի համար առևտրային արտոնությունների փաթեթը․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
08.10.2026 | 09:59
Կառավարության նիստը՝ ՈՒՂԻՂ
08.10.2026 | 09:52
Կանանց Հայաստանի Մ-19 հավաքականը պարտվել է 0:11 հաշվով
08.10.2026 | 09:41
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Բոլորը

Գյումրու Երևանյան խճուղու կանգառներից մեկում ընդդիմադիրների հանրահավաքի օրը տարեց տղամարդկանց նկատմամբ բռնություն գործադրելու դեպքով քիչ առաջ կալանավորվեց ՀՅԴ-ական Գեղամ Մանուկյանի որդին՝ Տարոն Մանուկյանը։

Շիրակի մարզի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Արտյոմ Ավետիսյանը բավարարեց Տարոն Մանուկյանի նկատմամբ կալանավորումը որպես խափանման միջոց ընտրելու քննիչի որոշումը։

Կալանավորման մասին գրառում է կատարել նրա փաստաբան Աբգար Պողոսյանը՝ դատարանի որոշումը համարելով ապօրինի, նաև տեղեկացնելով, որ իր պաշտպանյալը 44 օրյա պատերազմի մասնակից է։

Ավելի վաղ գլխավոր դատախազությունից տեղեկացրել էին, որ այս գործով կա երեք մեղադրյալ և ևս երկու կասկածյալ: Մեղադրյալներից երկուսն արդեն կալանավորվել են, նրանցից մեկը՝ երկու պատերազմների մասնակից, վիրավորում ստացած Արսեն Մարտոյանն է, մյուսը՝ Տարոն Մանուկյանը։

Արմիկ Մովսիսյան