Ջո Բայդենը խոստացել է օգնել փոխհատուցել պարենի պակասը, որն առաջացել է Ուկրաինա ՌԴ ներխուժման պատճառով

Լուրեր

10.10.2026 | 19:12
Ֆուտբոլի Հայաստանի հավաքականը հոկտեմբերի 14-17-ը մարզական հավաք կանցկացնի. Մ-17
10.10.2026 | 18:45
Քննարկվել են Հայաստան–Կորեա համագործակցությանն առնչվող հարցեր
10.10.2026 | 18:18
ԶՈՒ ԳՇ պետն այցելել է մի շարք զորամասեր
10.10.2026 | 17:44
Հայաստանի կրտսեր տարիքի պատանիների հավաքականը Եվրոպայի ստուգատեսում կունենա 17 բռնցքամարտիկ
10.10.2026 | 17:13
ՀՀ ՊՆ ՌՈ պետն այցելել է բանակային դիրքեր
10.10.2026 | 16:51
«Գալուստ Գյուլբենկյան» հիմնադրամի հոգաբարձուների խորհրդի նախագահն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր
10.10.2026 | 16:31
ՊՆ փոխնախարարը զորամասում ծանոթացել է ծառայության կազմակերպմանը
10.10.2026 | 15:55
Հոկտեմբերի 13-ից Հայաստանում սպասվում է անձրև և ամպրոպ
10.10.2026 | 15:45
Զինծառայողի մահվան դեպքով քրեական վարույթ է նախաձեռնվել․ ՔԿ-ն չի հստակեցնում՝ ինչ հոդվածով
10.10.2026 | 15:39
Հոկտեմբերի 11-ին Երևանի մի շարք փողոցներում երթևեկությունը կսահմանափակվի․ ՆԳՆ
10.10.2026 | 15:15
Ընդերքը ՀՀ ժողովրդի սեփականությունն է, և այդ հարստությունը ծառայելու է ՀՀ զարգացմանն ու բարեկեցությանը. վարչապետը ներկա է գտնվել Ամուլսարի ոսկու հանքավայրի շահագործման արարողությանը
10.10.2026 | 14:49
Վանաձորում, Հրազդանում, Արարատում և Գյումրիում փոշու պարունակությունը գերազանցել է թույլատրելի սահմանը
10.10.2026 | 14:28
ԵՄ-ն շնորհավորել է Երևանի 2808-ամյակը
10.10.2026 | 13:51
Ավինյանը շնորհավորել է Երևանի տոնը՝ կոչ անելով երևանցիներին դուրս գալ քաղաք և մասնակցել տոնակատարություններին
10.10.2026 | 13:36
Հայտնաբերվել է զինծառայողի դի՝ հրազենային վնասվածքով․ ՊՆ
Բոլորը

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ամերիկացի ֆերմերներին անվանել է «անկախության ողնաշար»՝ նրանց խոստանալով հարյուր միլիոնավոր դոլարների աջակցություն և կոչ անելով փոխհատուցել հացահատիկի համաշխարհային դեֆիցիտը, որն առաջացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինի հրամանով Ուկրաինա ներխուժման հետևանքով, գրում է VOA-ն։

«Դուք բառիս բուն իմաստով հանդիսանում եք մեր երկրի ողնաշարը, սա չափազանցություն չէ։ Սակայն դուք նաև կերակրում եք աշխարհին։ Եվ մենք տեսնում ենք, որ հաշվի առնելով Ուկրաինայում Պուտինի պատերազմը՝ դուք նման եք ազատության ողնաշարին»,- հայտարարել է նա՝ ելույթ ունենալով Իլինոյս նահանգում Կանկակիի ընտանեկան ֆերմայում։

ՌԴ ռազմական գործողություններն Ուկրաինայում, որը շարունակվում է ավելի քան երկու ամիս, սպառնում է ցորենի, եգիպտացորենի, գարու, ձեթի սերմերի և բուսական յուղի համաշխարհային մատակարարումներին և խաթարել է պարարտանյութերի մատակարարումները։

Ըստ Սպիտակ տան՝ ՌԴ ռազմական գործողությունների ֆոնին պարենամթերքի համաշխարհային գներն աճել են գրեթե 13 տոկոսով:

Բայդենը ֆերմերներին ասել է, որ ճգնաժամի համար մեղադրում են Պուտինին, որի նավատորմն արգելափակում է ուկրաինական արտահանումները սև ծովի նավահանգիստներից:

«Բայց մենք ինչ-որ բան անում ենք դրա դեմ։ Մեր ֆերմերներն օգնում են երկու ճակատներում՝ իջեցնելով սննդամթերքի ներքին գները և ընդլայնելով արտադրությունը՝ կերակրելու կարիքավոր աշխարհին»,- ասել է Բայդենը։

Այս շաբաթ Եվրոպական ներդրումային բանկի ղեկավարն ահազանգել էր՝ ասելով, որ Ուկրաինան հսկայական քանակությամբ ցորեն է կուտակել, որը չի կարող արտահանել։

Տաթև Ֆռանգյան