Դիրքում անշնչացած հայտնաբերված Արգիշտիի հայրը գիշերն է հեռախոսով խոսել որդու հետ․ որևէ արտառոց բան չի նկատել 

Լուրեր

06.08.2026 | 11:28
Արմեն Փամբուխչյանը ԵԱՍՄ հիմնարկի աշխատակազմին է ներկայացրել նոր ղեկավարին
06.08.2026 | 11:24
Կարեն Խաչանովը պարտությամբ է մեկնարկել Մոնրեալի «Մասթերսում»
06.08.2026 | 11:19
Պատասխանը պատրաստ է, այն կստանաք ու կվայելեք․ Ղազարյանը՝ «հայ սակրավորների մահը ցանկանալու» մասին․ ՏԵՍԱՆՅՈՒԹ
06.08.2026 | 11:10
Յարոսլավլն ուկրաինական ԱԹՍ-ների «ամենազանգվածային հարձակմանն» է ենթարկվել․ նավթավերամշակման գործարանում հրդեհ է, Տվերում Wildberries-ի պահեստն է վնասվել
06.08.2026 | 11:02
Շուրջ 26 մլն դրամ՝ Ազգային ժողովի նոր վերելակի համար
06.08.2026 | 11:01
Էդուարդ Սպերցյանը նոր մարզիչ ունի «Ալ Ահլիում»
06.08.2026 | 10:54
ՌԴ-ն և ՀՀ-ն քննարկում են Կապանում ռուսական գլխավոր հյուպատոսության և Վլադիկավկազում ՀՀ հյուպատոսական գրասենյակի բացումը․ Բագիր Մամիև
06.08.2026 | 10:39
UFC-ն հաստատել է Արման Ծառուկյանի հաջորդ մենամարտն ու մրցակցին. ԼՈՒՍԱՆԿԱՐ
06.08.2026 | 10:30
Նիկոլ Փաշինյանը մեկնել է Ղրղզստան՝ մասնակցելու Եվրասիական միջկառավարական խորհրդի նիստին
06.08.2026 | 10:25
Հրշեջ-փրկարարները մարել են կահույքի արտադրամասում բռնկված հրդեհը
06.08.2026 | 10:16
Որպես անհետ կորած որոնվում է Վահագ Մարտիրոսյանը
06.08.2026 | 10:07
Ամենայն Հայոց Կաթողիկոսը և եպիսկոպոսները մասնակցելու են դատական առաջին նիստին
06.08.2026 | 10:00
Աժ-ն քննարկում է Արամ Վարդևանյանին խորհրդարանի փոխնախագահ ընտրելու հարցը․ ՈՒՂԻՂ
06.08.2026 | 09:38
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
06.08.2026 | 09:00
Կառավարության նիստը. ՈՒՂԻՂ
Բոլորը

Հայտնել էինք, որ հանրապետության արևելյան ուղղությամբ տեղակայված դիրքերից մեկում այսօր հայտնաբերվել է 20-ամյա ժամկետային զինծառայող, շարքային Արգիշտի Արմենի Եղյան դին՝ կրծքավանդակի շրջանում հրազենային վնասվածքով։ Արգիշտին Սյունիքի մարզի Շաքի համայնքից էր։ Համայնքապետ Ռուբեն Մանուչարյանը, որը նաև նրանց ընտանիքի բարեկամն է, Factor.am-ի հետ զրույցում ասաց, որ Արգիշտիի հետ վերջին անգամ խոսել էին մայիսի 9-ին՝ տեսակապով։

«Բարձր տրամադրություն ուներ, ժպիտը դեմքին, կենսուրախ, բոլորի հետ խոսեց, ամեն ինչ շատ լավ էր իր մոտ»,- պատմեց համայնքապետը։

Արգիշտին զորակոչվել էր  1,5 տարի առաջ, ծառայում էր Վարդենիսի զորամասերից մեկում։ Համայնքապետի տեղեկություններով՝ զինվորը զորամասում որևէ մեկի հետ կոնֆլիկտ չուներ։

«Շատ խաղաղ բնավորություն ուներ, բարի, բազմակողմանի զարգացած, սովորում էր Երևանի պետական համալսարանում, անգլերեն և իտալերեն լեզուների մասնագետ էր: Ինքը գերզարգացած երիտասարդ էր, օրինակելի վարքի տեր, իր բացառիկ ընդունակությունների շնորհիվ համալսարանը նրան մեկ տարով ԱՄՆ էր ուղարկել»,- մանրամասնեց Մանուչարյանը։

Արգիշտիի հայրը ևս հեռախոսով այս գիշեր խոսել է որդու հետ  և որևէ արտառոց բան չի նկատել։

Պաշտպանության նախարարությունից տեղեկացնում են՝ դեպքի մանրամասները լիարժեք պարզելու համար քննություն է տարվում։ 

Արփի Հակոբյան